Մենք հաղթանակած էինք, բայց ազգային արժանապատվությանը կպնելը ամենից մեծ սխալն է. մենք հաղթանակած ժամանակ երբեք չեմ ասել՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Այս մասին երիտասարների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս իշխանության պաշտոնյաներն էին նման կարգի հայտարարություններ անում։ Վարչապետն էր ասում՝ ինչ-որ բաներ կասեմ, Ադրբեջանը կկազմաքանդվի։ Ամպագոռգոռ հիմարություններ էին դուրս տալիս Եվ այդ հիմարություններով ուղղակի հրահրվեց պատերազմը».–ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ էմոցիաներ ունեցաք Արցախի հայաթափման ժամանակ, երկրորդ նախագահը պատասխանեց. «Ամենից դժվարը ինձ համար էմոցիաներից խոսելն է, ամբողջ կյանքում իմ թրեյնինգը նրա մեջ էր, որ էմոցիաներս ցույց չտամ։ Հիմա ի՞նչ զգացմունքներ պետք է ունենաս, եթե կորցնում ես քո հայրենիքը, քո ծննդավայրը, քո եղբոր, ծնողների գերեզմանները, չեմ ուզում խորանալ սրա մեջ, և իհարկե հանձնողները պետք է այդ պատասխանը տան, այստեղ ուղղակի ներում չի կարող լինել։ Խոսքը միայն իմ անձնական զգացմունքները չեն, խոսքը ընդհանրապես հայ ժողովրդի կորուստն է, որը ունեցավ»։
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը