Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան
Ես 10 տարի նախագահ եմ եղել, իմ բոլոր ծանոթ բարեկամները, ուսանողական ընկերները, բոլորը ինձանից նեղացած են, որովհետև պաշտոններ չեն ստացել։ Այս մասին երիտասարների և «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Խոսելով Հայաստանի՝ աշխարհի հետ բաց լինելու մասին, նա հիշեցրեց, որ իր նախագահության տարիներին Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ. «Շատ ավելի լայն աշխարհագրություն էր իմ այցերի, շատ ավելի շատ երկրների հետ մենք պայմանագրեր են կնքել և այն ժամանակ դուք Եվրոպա կամ այլ տեղ գնալու համար վիզաները շատ ավելի հեշտ էիք ստանում քան հիմա։ Հատկապես վիզաների հարցով, ես ուղղակի համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում կարելի է հասնել նրան, որ առանց վիզաների հնարավոր կլինի ճամփորդել Եվրոպա»։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, Քոչարյանն ասաց. «Մի կողմից պետք է համակարգն այնպես աշխատի, որ կոռուպցիոն ռիսկերը հնարավորություն չունենան ուղղակի դրսևորվելու, մյուս կողմից եթե այդ դեպքերը կան, ուրեմն խիստ պատիժներ պետք է սահմանվեն։ Ավելի մեծ պրոբլեմը եղել է պաշտոնյաների փոխկապվածությունը բիզնեսների հետ, այ սա պետք է բացառվի»։
Հարցին՝ վերջը հայր մերը գիտե՞ք, Քոչարյանը պատասխանեց. «Երեք լեզվով։ Ես քահանայի թոռ եմ, իմ հորական կողմի պապը քահանա է եղել, Աստղաշեն գյուղում, նախկին անունը Դաշբուլաղ էր։ Վերջին քահանան է եղել, որովհետև 1926-1927 թվականներին Ղարաբաղում բոլոր եկեղեցիները փակվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ո՞նց կարա քահանայի թոռը չիմանա «Հայր մերը»։ Գյուղում մեր ազգին ասում էին Դերունց, իսկ պապիս անունն էր Սարգիս Քոչարյանը։