Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․


«Եվրոպական ղեկավարների այցը Երևան ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ պատահականություն չէ։ Սա քաղաքական միջամտություն է՝ փաթեթավորված դիվանագիտության լեզվով։

Այն ուժերը, որոնք մեր ժողովրդի ամենածանր պահին կամ լռեցին, կամ սահմանափակվեցին ձևական հայտարարություններով, այսօր շտապում են Երևան՝ իրենց ներկայությունը կապիտալիզացնելու համար։ Եվ այս ամենը ազդեցության գոտիների, վերահսկելի իշխանությունների մասին է։

Արցախի ողբերգությունը նրանց համար առաջնահերթություն չի եղել։ Տարիներ շարունակ այն օգտագործվել է որպես գործիք՝ տարածաշրջանը կառավարելու համար։ Եվ երբ այդ «խոչընդոտը» Նիկոլը վերացրեց՝ հայկական կողմի պարտության և հայրենազրկման գնով, ճանապարհը բացվեց ավելի բաց և անարգել ներգրավվածության համար արդեն Հայաստանի ներսում։

Հիմա արդեն արտաքին կենտրոնները ոչ միայն ձևավորում են օրակարգ, այլ նաև փաստացի ազդում են Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա՝ ընտրություններից առաջ ցուցադրական աջակցություն ցուցաբերելով գործող իշխանությանը։

Իսկ գործող իշխանությունները, փոխարենը պաշտպանելու պետության ինքնիշխանությունն ու ազգային շահը, վերածվել են այդ ազդեցության փոխանցման գործիքի՝ գիտակցված մերժելով պետականությամբ նկատմամբ պատասխանատվությունը։

Վտանգված է ոչ միայն մեր անցյալը, այլև ապագան, քանզի երկրի ճակատագիրը օրվա իշխանությունների ցանկությամբ որոշվում է ոչ թե ազգային օրակարգով, այլ արտաքին աջակցությունների հաշվարկով։

Սրանց պետք է հեռացնել, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել։ Առանց արդարության հաստատման որպես ազգ, որպես պետություն չենք գոյատևի…»։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Մինչև արմունկները թաղված են արյան մեջ․թողե՛ք մեր զինվորներին վերահուղարկավորենք․բողոքի ակցիա (video) Դուք այստեղ եք, բայց Բաքվի բանտերում մեր գերիներն են շարունակում մնալ․ բողոքի ակցիա (video) Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Գեղամյան #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ՆԱՏՕ-ն Թուրքիային ու Ադրբեջանին մտցրեց Երևան․ Հայկ Նահապետյան (video) Բաքուն հարձակվեց ԼՂ-ի և ՀՀ-ի վրա, ՌԴ-ն չխառնվեց խնդրին. BBC-ն` ՀՀ-ԵՄ մերձեցման, Երևանյան ԵՔՄ-ի մասին Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել Ի՞նչ զգացմունքներ պետք է ունենաս, եթե կորցնում ես քո ծնողների գերեզմանը, հանձնողները պետք է պատասխան տան. Քոչարյան Սամվել Կարապետյան․ Պետք է Հայաստանը դարձնենք բոլոր տասը միլիոն հայերի տունը Ես քահանայի թոռ եմ, «Հայր Մերը» 3 լեզվով գիտեմ. Ռոբերտ Քոչարյան Pars Today․ Իրանը դիտարկում է ԱՄՆ-ի պատասխանը իր գրավոր առաջարկին Ի՞նչ եք խոսում՝ ես քահանայի թոռ եմ, Հայր Մերը 3 լեզվով գիտեմ․ Ռոբերտ Քոչարյան (video) France 24․ «Նրանք փորձում են գողանալ ընտրությունները». Հայաստանում սկսվում է Ռուսաստան-ԵՄ նոր դիմակայությունը #ՀԻՄԱ․«Ուզում եք՝ ձևավորված իմիջս քանդել, գետնով տալ»․Ռոբերտ Քոչարյանի բաց զրույցը երիտասարդների հետ (video) Սամվել Կարապետյանը՝ ընդդիմադիր մյուս ուժերի հետ հնարավոր կոալիցիայի մասին (video) Ո՞ւր են «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի համար հատկացված 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան Խցանումների հարցը առաջնային եմ համարում Երեւանի համար. Ռոբերտ Քոչարյան Ողբերգական դեպք` Սիսիանում #ՀԻՄԱ․ Հերի՛ք է լռեք․․․ Բաքվում խոշտանգվում են մեր հայրենակիցները․․․ Բողոքի ակցիա՝ Համալիրի մոտ (video) Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից Մակրոնը խուսափել է պատասխանել, թե ինչու է առանց կնոջ եկել Եվրոպական քաղաքական համաժողովին Ֆինլանդիայի վարչապետը Երևանում քննադատել է Զելենսկուն Իսպանիայի վարչապետ Սանչեսի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում Al Jazeera․ Թրամփին փոխանցված Իրանի ծրագիրը բաղկացած է երեք փուլից Եվս մեկ թուրք կժամանի Եվրոպական ղեկավարների այցը ընտրություններից առաջ քաղաքական միջամտություն է՝ դիվանագիտության լեզվով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am