Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ այս պահին հետախուզական աշխատանքներ են տարվում
Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկի հրշեջ-փրկարարները՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, Արին Բերդում կառուցվող նոր էկո թաղամասի հարևանությամբ ստեղծված կենցաղային ու շինարարական աղբավայրում պայքարում են կրակի տարածման դեմ։ Հայտնում է Shamshyan-ը։
Հրշեջ ավտոմեքենաները մի քանի անգամ մեկնել են ջրով լիցքավորվելու, ապա նորից վերադարձել են հրդեհի վայր։
Այս պահին մոտ 30 հրշեջ Երևանի տարբեր փրկարարական ջոկատներից իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի թաքնված օջախները հայտնաբերելու և այն մարելու ուղղությամբ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
