Կանդազը հինգերորդ օրն է՝ հացադուլ է անում․ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել նրան
Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը` Կանդազը արդեն հինգերորդ օրն է հացադուլ է անում։ Նա կալանքը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում: Տեղեկացանք, որ մինչ այս պահը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից չեն այցելել նրան, ոչ էլ դատախազության ներկայացուցիչն է այցելել, որպեսզի լսի հացադուլ անողի պահանջը, ինչպես ընդունված է ՔԿՀ-ներում, բանտային բժիշկներն են միայն նրան երբեմն այցելում: Գրում է «Հրապարակ»-ը։
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախցի հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտարարեցին, թե նա մեղադրվում է ընտրակաշառք առաջարկելու մեջ եւ երկամսյա կալանք տվեցին: Սակայն հրապարակված գաղտնալսումների ձայնագրություններից ոչ մեկում հանցակազմ պարունակող խոսակցություն չի հնչում:
