«Ելքը» նոր առաջարկ է անում

«Ելք» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում և խաղատուն այցելելու սահմանափակումներ մտցնել որոշ անձանց համար: Օրինագիծը ներկայացնող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր խոսքում նշեց, որ առաջարկում են, որ ոլորտը կարգավորող լիազոր մարմնի (ֆինանսների նախարարություն) որոշումով ստուգվեն խաղասրահ մուտք գործող անձի անձնագիրը, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը: «Գործող օրենսդրությամբ, մինչև 21 տարեկան ֆիզիկական անձինք իրավունք չունեն մտնել խաղատան տարածք, խաղադրույքներ կատարել, սակայն մենք որևէ ընթացակարգ չունենք, որ խաղասրահը ինքը հսկի տարածքը և պատասխանատվություն կրի դրա համար: Հիմա սահմանում ենք, որ անձնագիրը պետք է ստուգվի: Նաև առաջարկում ենք, որ մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված մարդու խաղասրահ կատարած գործողությունները սահմանափակվեն, և դրա համար կարգ է նախատեսվում»,-ասաց նա: Մարուքյանը նաև նշեց, որ իրենք ևս մի դրույթ էին նախատեսել, որը կառավարության հետ քննարկելուց հետո հանել են, քանի որ կառավարությունը դեմ է եղել այդ առաջարկին, որովհետև ասում են՝ անձն իրավունք չունի ինքն իրեն սահմանափակ գործունակ ճանաչել: «Մենք առաջարկել էինք, որ նաև լինի «self-exclusion», սակայն կառավարության հետ բանավեճի արդյունքում այս մասով մենք զիջեցինք, բայց ապագայում ևս պատրաստվում ենք նախագիծ ներկայացնել: Օրինակ, անձը, որն ունի թուլություն՝ գնալու խաղատներում գումարներ տարվելու, առաջարկում ենք, որ նա կարողանա  գնալ լիազոր մարմին՝ Ֆինանսների նախարարություն, հայտարարություն տա, որ՝ ես ինքս ինձ արգելում եմ այցելել ՀՀ-ի ցանկացած խաղատուն: Երբ ինքը մի օր ալկոհոլի ազդեցության տակ գնա խաղատուն, իր անձը հաստատող փաստաթղթով ստուգեին և թույլ չտային, որ նա մուտք գործի խաղատուն: Մենք չենք հրաժարվել գաղափարից»,- նշեց Է. Մարուքյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շատ կարևոր նախաձեռնություն է և ինչո՞ւ է կառավարությունը դեմ ինքարգելանքին, եթե մարդն ընդունում է, որ ինքը հիվանդ է, հիմնավորումը ո՞րն է կառավարության: ՀՀԿ խմբակցության պտգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ խաղատան շահերից չի բխում, որ պահպանեն օրենքը և թույլ չտան մարդկանց մուտք գործել ու խաղալ: Մարուքյանն էլ պատասխանեց, որ կա լիազոր մարմին, կան մարդիկ, որոնք հսկողություն են իրականացնում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ առաջարկեց խստացնել տուգանքը՝ առաջին խախտման դեպքում 2 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 5 մլն, երրորդի դեպքում 10 մլն դրամ, իսկ դրանից հետո երկու տարով զրկել լիցենզիայից:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am