Վեդի քաղաքում 17-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություն կատարած անձը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
«Ապրիլի 22-ին Վեդիի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ մեկ անձը մեկ այլ անձի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ։ Ոստիկանները հրավիրել են տուժողին, ով հաղորդում է ներկայացրել, ինչից հետո հայտնաբերվել է ենթադրյալ հանցանք կատարած անձը»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ Badoyan.news-ը գրել էր, որ Վեդիում մանկապղծության միջադեպ է գրանցվել։ Նշվում էր, որ արարքը կատարած՝ Վեդու բնակիչներ 58 և 65 տարեկան տղամարդիկ, ազատության մեջ են։ Ըստ լրատվամիջոցի՝ դեպքից հետո տուժող կողմի հարազատները փորձ են արել վենդետայով վրեժ լուծել։
ՆԳՆ-ից 24News-ի հետ զրույցում նաև հայտնեցին, որ անհեթեթություն են մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե ՆԳՆ-ն փորձում է կոծկել միջադեպը։ Ըստ խոսնակի՝ կառույցը իր ունեցած տեղեկությունների հիման վրա է տուժողին հրավիրել ոստիկանության բաժին։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը