Սպանվել է Օլիվեր Իվանովիչը. Blic
Հունվարի 16-ին սպանվել է «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» քաղաքացիական նախաձեռնության առաջնորդ Օլիվեր Իվանովիչը՝ Կոսովսկա-Միտրովիցայում: Այդ մասին հայտնել է Blic թերթը: Քաղաքական գործիչը մահացել է հենց տեղում՝ ստացած հրազենային հինգ վերքից: Կոսովոյի ոստիկանությունը հաստատել է մահափորձի փաստը, հայտնելով, որ քաղաքական գործիչը գտնվում է հիվանդանոցում, իսկ բոլոր իրավապահներն ուղարկվել են՝ գտնելու հարձակվողներին: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, մահափորձը կատարվել է այն ժամանակ, երբ քաղաքական գործիչը մտնում էր իր կուսակցության շենք: Օլիվեր Իվանովիչը կոսովցի սերբերի առաջնորդներից մեկն էր, անցյալում Սերբիայի կառավարությունում զբաղեցրել է Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի նախարարության պետքարտուղարի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
