Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞
Չնայած ավելի վաղ տարածված հայտարարություններին՝ 2026 թվականի մայիսի 3-5-ը Հայաստանի օդային տարածքը ամբողջությամբ չի փակվի։ Այս մասին պարզաբանում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ նշելով, որ խոսքը վերաբերում է միայն առանձին սահմանափակումների, ոչ թե լիարժեք փակման։
Քաղավիացիայի կոմիտեի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը MediaHub-ի հետ զրույցում նշել է, որ օդային տարածքի փակման մասին խոսք լինել չի կարող։ Նրա խոսքով՝ այդ օրերին Երևանում նախատեսվում է խոշոր միջոցառում՝ բարձր մակարդակի հյուրերի մասնակցությամբ, ուստի «Զվարթնոց» օդանավակայանը կշարունակի աշխատել բնականոն ռեժիմով, հնարավոր են միայն թռիչքների ժամանակացույցի փոփոխություններ։
Միաժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, նշված օրերին կսահմանափակվեն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքները, այդ թվում՝ քաղաքացիական անօդաչու սարքերի կիրառումը։
Նյութի աղբյուր՝ mediahub.am
