Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան
Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն։
Չեմ ուզում հավատալ, որ սա իրականություն է, և որ այս կարգի «անասունը» (չգիտեմ տեղադրված նկարի իսկությունը իրական է , թե ոչ)մուտք ունի հայկական դպրոցներ։
Իրապես չեմ ուզում հավատալ դրան։ Ինչքան էլ ես քննադատեմ Հայաստանի ներկայիս իշխանություններին, այնուամենայնիվ կան կարմիր գծեր, որոնք վերաբերվում են երեխաներին , այդ իսկ պատճառով խնդրում եմ համապատասխան կառույցներին կամ դպրոցների ներկայացուցիչներին հաստատել կամ հերքել այս տեղեկատվությունը։
...
Տեղեկության աղբյուրը մեկնաբանություններում հղումով։
...
Անաստասիա Կլեշնինա, շրջում է հայկական դպրոցներով և անցկացնում է «սեռական կրթության» դասեր (sex education)։ Կլեշնինան մեր դպրոցներում երեխաներին ներկայացնում է որպես «նորմալ» այնպիսի հոգեկան խանգարումներ, ինչպիսին է տրանսգենդերությունը, այսինքն՝ սեփական սեռի ընկալման խանգարումը, ինչպես նաև «գենդերային բազմազանությունը»։ Նա երեխաներին ասում է, որ «սա նորմալ է, սա բազմազանություն է», երբ տղան իրեն աղջիկ է համարում և հակառակը։ Այսօր Եվրոպայում և ԱՄՆ-ում արդեն տասնյակ հազարավոր երեխաներ, ըստ այդ պնդումների, տուժել են նման գաղափարների ազդեցությունից, ենթարկվել են վիրահատությունների և ծանր միջամտությունների։
Արման Աբովյանի գրառումը
