Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին

Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։

«Ազատության» տրամադության տակ է հավաքի ավարտին ընդունվելիք համատեղ հայտարարության նախագիծը, որտեղ միայն նշվում է, թե «ԵՄ-ը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ և աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին և երկարաժամկետ զարգացմանը՝ Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը»:Թեև մոտ երեք տարի առաջ վարչապետ Փաշինյանը եվրախորհրդարանում հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտ լինել այնքան, որքան Բրյուսելը դա հնարավոր կհամարի, Խորհրդարանն էլ անցած տարի օրենք էր ընդունել ԵՄ-ը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, Հայաստան եկող եվրոպացի առաջնորդները չեն պատրաստվում հավաքի ավարտին որևէ պարտավորություն ստանձնել այս ուղղությամբ։ Փոխարենը, ակնկալվում է, որ Բրյուսելը կհայտարարի Հայաստանի համար առանցքային՝ վիզաների ազատականացման հարցում «նշանակալի առաջընթացի» մասին։ Սա նախատեսված մի քանի փուլերից առաջինն է, և ակնկալվում է, որ այս տեմպերով բարեփոխումները կատարելու դեպքում Հայաստանի քաղաքացիները երեք-չորս տարի անց՝ այս տասնամյակի ավարտին, կկարողանան առանց վիզաների այցելել շենգենյան գոտի։

Փաստաթղթում հիշատակում չկա նաև Հայաստանին նոր ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորության մասին. հղում է կատարվում միայն նախկինում հայտարարված 270 միլիոն եվրոյին և 2.5 միլիարդ եվրոյին, որը Երևանը կարող է ստանալ դաշինքից՝ նախագծեր ներկայացնելով՝ «Գլոբալ դարպաս» ռազմավարության շրջանակներում։ Մյուս կողմից, ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդները Երևանում կդիմեն եվրոպացի գործարարներին՝ հորդորելով ներդրումներ անել Հայաստանում։

Կոնկրետ ներդրումային ծրագրերի շարքում նշվում է Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի նախագիծը, որով նախատեսվում է Հարավային Կովկասի էլեկտրացանցը կապել Եվրամիության հետ և տարածաշրջանից էլեկտրաէներգիա մատակարարել դեպի Եվրոպա։Այս նախագծի մասին Բրյուսելը բազմիցս է խոսել , սակայն այն դեռևս չի մեկնարկել։

Ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդները նաև վերստին աջակցություն կհայտնեն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Համատեղ հայտարարության նախագծում, սակայն, խոսք չկա Ղարաբաղից տարհանված հայերի, նրանց իրավունքների պաշտպանության կամ՝ Բաքվում ազատազրկվածների մասին։

Հունիսի յոթին կայանալիք Խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ ընդունվելիք փաստաթղթում Եվրամիության առաջնորդները նաև ընդգծում են՝ «Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ և ժողովրդավարական ճանապարհով իր քաղաքացիների կողմից՝ առանց արտաքին ճնշման»։Կողմերի միջև երբևէ անցկացված առաջին այս գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Կանադայի վարչապետը։ Գագաթնաժողովի առանցքում կլինեն նաև միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

դիտվել է 186 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան Բագրատ սրբազանը բանտից շարունակում է հանրությանը ծառայել Պատրաստ է օգնել արտերկրում ապրող հայերին Երևանի տոմս գնելու հարցում Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան Շիրակում 21-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է քարե պարսպին. կա զոհ Ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել Ահազանգ. Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվում «Տերը մեզ հետ է»․ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում Մասյացոտնի թեմի տեղապահի պատգամը հնչեց Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է․ Արամ Վարդևանյան Եմենի ափերի մոտ զինված անձինք նավթատար տանկեր են առևանգել Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում․ Civilnet Մերցը Երևան չի գա Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն. կա վիրավոր Պուտինը մաքսային մարմիններին թույլատրել է խոցել անօդաչուները Եթե Ադրբեջանին մոտ լինելը լավ է, թող կառավարությունը գնա Ադրբեջան Պապիկյանը, փաստորեն, այդպես էլ չի իմացել, որ սպայի կոչումը շնորհվում է ցմահ․ հայտարարություն 171 հազար դրամ եկամուտ է ստացել, բայց 7,4 մլն նվիրաբերել է կուսակցությանը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am