«Տերը մեզ հետ է»․ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում Մասյացոտնի թեմի տեղապահի պատգամը հնչեց

«Դվինի պատմական հողը կրկին կենդանացավ հավատքի շնչով և ազգային հիշողության կայծով։ Միջնաբերդի հարևանությամբ վեր խոյացող Սուրբ Հարություն եկեղեցում հանդիսավորությամբ նշվեց օծման 26-րդ տարեդարձը»,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից։

Տոնական օրը մեկնարկեց Սուրբ և Անմահ Պատարագով։ Եկեղեցու կամարների ներքո հոգևոր դասի, բազմաթիվ հավատացյալների և ուխտավորների մասնակցությամբ առ Աստված բարձրացավ միասնական աղոթք՝ մեր հայրենիքի խաղաղության, անվտանգության և ժողովրդի բարօր կյանքի համար։

Պատարագի ընթացքում ներկաներին հոգևոր պատգամ հղեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ ընդգծելով հավատքի կենսական դերը մեր ժողովրդի կյանքում.

«Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, սիրելի՛ ուխտավորներ և դվնեցիներ, այսօր մենք հավաքվել ենք պատմական մի վայրում՝ Սուրբ Հարության տոնի խորհրդով օծված այս հոյակերտ տաճարում։ Սակայն հոգևոր ցնծությանը գումարվում է նաև մի հուզիչ պատմական զգացողություն. այս տարածաշրջանը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։

Այս վայրը տեսել է բազում իրադարձություններ՝ հաղթանակներ ու պարտություններ, կյանք ու մահ, բայց այսօր այն կանգնած է հաղթանակած՝ Հարության խորհուրդը կրող գմբեթի ներքո։ Այստեղով անցել են մեր ուրարտացի նախնիները, այստեղ մեր հեթանոս հայրերը մատուցել են իրենց պաշտամունքը։ Սա եղել է «Ոստան Հայոցը»՝ թագավորանիստ ու կաթողիկոսանիստ կենտրոնը, որտեղ Սուրբ Հովհան Մանդակունին իր պատմական ճառն է արտասանել Նվարսակի հաշտությունից հետո։ Այստեղ նստել են մեր մարզպանները, գործել է թագավորական դիվանը։

Այս հողը տեսել է նաև ավեր, երկրաշարժ ու ամայություն, սակայն 1996 թվականին երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ դրվեցին այս եկեղեցու հիմքերը՝ Տիար Սամվել Տիգրանյանի և նրա ընտանիքի նվիրատվությամբ։

Գարեգին Ա Հայրապետն այս տաճարն անվանեց «Տեսիլ Հարության»՝ նկատի ունենալով մեր նորանկախ պետականությունը և այն տեսիլքը, որ մեր ժողովուրդը հառնում է հավատքի անապատացումից ու անտարբերությունից՝ դեպի լուսավոր ու համերաշխ ապագա։ 2000 թվականին արդեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծեց կանգուն տաճարը՝ կնքելով այդ հույսն ու տեսիլքը։

Սակայն այսօր ինձ մոտ մի հարց է ծագում. արդյոք Հարության իրողությունը կենսական դարձա՞վ մեր կյանքում։ Արդյոք այս խորհուրդը փոխե՞ց մեր սրտերը, մեր համայնքները։ Դադարեցի՞նք մահից վախենալուց, դադարեցի՞նք իրար ատելուց, կեղծիք տարածելուց կամ անարդարություն գործելուց։ Ցավոք, ո’չ։

Այսօրվա Ավետարանը մեզ մի զարմանալի դաս է տալիս. Հիսուսի մերձավորները, Նրա եղբայրները չէին հավատում Նրան։ Սա նշանակում է, որ եկեղեցու ֆիզիկական ներկայությունը դեռ երաշխիք չէ, որ մեր կյանքը հրաշքով կվերափոխվի։ Աստված մեր տրամադիր սրտերն է ուզում։

Հիսուսի եղբայրները Նրան դրդում էին գնալ Երուսաղեմ՝ Տաղավարահարաց տոնին, որպեսզի Նա Իրեն «ցույց տա» աշխարհին, գովազդի Իր հրաշքները։ Բայց Հիսուս պատասխանում է. «Իմ ժամանակը դեռ չի հասել»։ Սա կարևոր պատգամ է մեզ համար. հոգևոր կյանքը ինքնագովազդ կամ սեփական շահի հետապնդում չէ։ Այն հրաշքների հետևից ընկնել չէ։

Ամենամեծ հրաշքը սերն է։ Այն սերը, որը նշանակում է՝ կյանքդ ապրում ես ընդհանուր բարիքի տրամաբանությամբ, բարիքդ բաժնեկից ես դարձնում ազգակցիդ հետ, հզորանում եւ հզորացնում ես պետությունդ, համայնքդ, եկեղեցիդ։

Մեր Տերն ասում է. «Ով փորձի իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը զոհաբերի հանուն Ինձ, կգտնի այն»։

Քրիստոսի Խաչը ծնվեց այնտեղ, որտեղ բախվեցին Ճշմարտությունն ու կեղծիքը, Սերն ու ատելությունը, Արդարությունն ու անարդարությունը։ Ովքեր հետևում են Քրիստոսին, չեն կարող չհալածվել կամ չծաղրվել աշխարհի կողմից, բայց քրիստոնյան ամենաուժեղն է, ամենահամարձակն է, որովհետև նա սիրում է և պատրաստ է զոհողության։

Այս եկեղեցին Հարության վկան է, բայց այն կենդանի կդառնա միայն այն ժամանակ, երբ մենք այն լցնենք մեր սիրով ու վերափոխված կյանքով։ Մինչև մեր շրջապատը, մեր քաղաքներն ու արտերը դրախտի չվերածենք, մենք դեռ չենք մոտեցել քրիստոնեական իրականությանը։

Ողջունում եմ պարոն Սամվել Տիգրանյանին, որի ազնիվ նվիրատվությամբ վեր խոյացավ այս տաճարը։ Աղոթենք նրա և իր ընտանիքի համար։ Շնորհակալություն բոլոր հոգևորականներին, որոնք սպասավորել են այս եկեղեցու խորանին, մասնավորապես Դվինի հովվության սպասավոր Տեր Եղիշեին՝ ջերմ հյուրընկալության համար։ Առանձնակի ուրախությամբ տեսնում եմ այստեղ հավաքված պատանիներին ու երիտասարդներին. դուք եք Դվինի հոգևոր կյանքի ապագա առաքյալները։

Սիրելի՛ ուխտավորներ, մի՛ վախեցեք։ Տերը մեզ հետ է։ Նա հաղթել է մահվանը և մեզ ցույց է տվել կյանքի ճանապարհը։ Թող այս ուխտը զորացնի մեզ՝ լինելու Հարության իրական վկաները։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։

Ամեն»։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան Բագրատ սրբազանը բանտից շարունակում է հանրությանը ծառայել Պատրաստ է օգնել արտերկրում ապրող հայերին Երևանի տոմս գնելու հարցում Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան Շիրակում 21-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է քարե պարսպին. կա զոհ Ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել Ահազանգ. Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվում «Տերը մեզ հետ է»․ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում Մասյացոտնի թեմի տեղապահի պատգամը հնչեց Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է․ Արամ Վարդևանյան Եմենի ափերի մոտ զինված անձինք նավթատար տանկեր են առևանգել Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում․ Civilnet Մերցը Երևան չի գա Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն. կա վիրավոր Պուտինը մաքսային մարմիններին թույլատրել է խոցել անօդաչուները Եթե Ադրբեջանին մոտ լինելը լավ է, թող կառավարությունը գնա Ադրբեջան Պապիկյանը, փաստորեն, այդպես էլ չի իմացել, որ սպայի կոչումը շնորհվում է ցմահ․ հայտարարություն 171 հազար դրամ եկամուտ է ստացել, բայց 7,4 մլն նվիրաբերել է կուսակցությանը․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am