Վրաերթի հետևանքով մահացել է КВН-ի հայտնի դերասանուհի Ելենա Ռիբալկոն
Ադլերում վրաերթի հետևանքով մահացել է «Ուրախների և հնարամիտների» ակումբից (КВН) հայտնի դերասանուհի Ելենա Ռիբալկոն։
Դերասանուհին 53 տարեկան էր։ ԶԼՄ-ները հայտնում են, որ վրաերթը տեղի է ունեցել փողոցը չթույլատրված հատվածով անցնելու ժամանակ։
