Ձեր գործընկերը «КГБ-ի պադվալում» է պահում այն մարդուն, որի վերանորոգած հրապարակում համերգ եք լսելու, Ձեր գործընկերը քարը քարին չի դրել Գյումրիում․ Փոստանջյանը՝ Մակրոնին
Պարոն Մակրոն, այս հրապարակը, որը Դուք պետք է այցելեք և համերգ լսեք, իմացեք, որ այս հրապարակի այս տեսքը նաև Ձեզ է հնարավորություն տվել տեսնել պարոն Վարդան Ղուկասյանը, որը Ձեր գործընկերոջ պատճառով այսօր գտնվում է բանտախցում՝ «КГБ պադվալ» կոչված։ Այս մասին հայտարարել է Զարուհի Փոստանջյանը, ով Գյումրիում է։
«Վարդան Ղուկասյանը հանիրավի այսօր գտնվում է բանտախցում՝ Ձեր գործընկերոջ պատճառով։ Ի դեպ, բեմի հետևի շքեղ շենքը նույնպես կառուցվել է Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ և ցավում եմ, որ Ձեր գործընկերն իր պաշտոնավարման ընթացքում քարը քարին չի դրել Գյումրի քաղաքում»,- ասաց Փոստանջյանը։
