Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է

Թալինում սոցիալական աջակցության անվան ներքո ՔՊ-ն լծվել է ընտրողներին «կաշառելու» գործին՝փաստացի չարաշահելով վարչական ռեսուրսը։ «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Թալինի վառ ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը ապրիլի 27-ին ստորագրել է թիվ N 793-Ա որոշումը՝ սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է 370,000 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։


Միևնույն ժամանակ 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել՝ 30,000- 40,000 դրամից մինչև 100,000 դրամի չափով։ Միևնույն ժամանակ փոխանցվել է տարբեր քաղաքացիների սպառած էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, ինչպես նաեւ 54,160 դրամի չափով դեղորայքի գումար։


Հատկանշական է, որ համայնքապետը որոշել է սոցիալական աջակցությունը տրամադրել ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի է ընտրության օրը, բարեգործության արգելքն էլ գործում է։


Նկատենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է ենթադրում բարեգործության արգելքը խախտելու համար։

«Հանրաքվեի կամ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:


Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը ոչ միայն քպական է, այլ նաեւ ՔՊ-ի Թալինի տարածքային խորհրդի նախագահը, իսկ նրա սոցիալական էջում էլ որպես ետնանկար ՔՊ-ի կարգախոսն է։ Փաստացի քպական համայնքապետը, իր վարչական ռեսուրսն օգտագործելով, սնունդ ու փող է բաժանում բնակիչներին՝ չնայած օրենսդրական արգելքին։ Ավելին, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այսպիսով գործ ունենք քողարկված ընտրակաշառք բաժանելու երեւույթի հետ։

«Փաստինֆո»-ն պատրաստակամ է հրապարակել իրավապահ մարմինների արձագանքը։

դիտվել է 466 անգամ
Լրահոս
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն. կա վիրավոր Պուտինը մաքսային մարմիններին թույլատրել է խոցել անօդաչուները Եթե Ադրբեջանին մոտ լինելը լավ է, թող կառավարությունը գնա Ադրբեջան Պապիկյանը, փաստորեն, այդպես էլ չի իմացել, որ սպայի կոչումը շնորհվում է ցմահ․ հայտարարություն 171 հազար դրամ եկամուտ է ստացել, բայց 7,4 մլն նվիրաբերել է կուսակցությանը․ «Հրապարակ» Վրաերթի հետևանքով մահացել է КВН-ի հայտնի դերասանուհի Ելենա Ռիբալկոն Ձեր գործընկերը «КГБ-ի պադվալում» է պահում այն մարդուն, որի վերանորոգած հրապարակում համերգ եք լսելու, Ձեր գործընկերը քարը քարին չի դրել Գյումրիում․ Փոստանջյանը՝ Մակրոնին Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Արցախցիները նախընտրում են ապրել Հայաստանում, քան արտագաղթել, բայց կանգնած են սոցիալ-տնտեսական խոչընդոտների առաջ․ Նժդեհ Իսկանդարյան Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում.«Հրապարակ» Բագրատ Սրբազանը բանտից շարունակում է մեր հանրության հոգևոր-բարոյական վերականգնմանը ծառայել Իրանի ԱԳՆ-ն ամերիկացիներին կոչ է արել իրենց իշխանություններին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել պատերազմի համար Պաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է Հայաստան «Գուբերնացման» դեմ պայքարի քողի տակ վիլայեթացման ծրագիր Հերթը Կուբայինն է Չեխիայի վարչապետը Երևանում կբանակցի Զելենսկու հետ․ մանրամասներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը մարվել է. օպերատիվ շտաբ Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Միրոպոլիե նկատմամբ. ՌԴ ՊՆ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան Սերժ Սարգսյանի հետ իշխանության փոխանցման վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չի եղել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ում փիքլբոլի խաղացողներով ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղած 5 անձինք զոհվել են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերել Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը. Տեր Մկրտիչ Երբ շեֆի տեղակալը գալիս է, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հարց տալու, նա լսողի դերում է. Կարապետյանը՝ Մուստաֆաևի այցի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am