Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը մարվել է. օպերատիվ շտաբ
Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը մարվել է։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը:
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ների հարձակման պատճառով Տուապսեի ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան:
«Տուապսեի ծովային տերմինալում բռնկված բաց հրդեհը մարվել է։ Հրշեջներին հաջողվել է հրդեհը տեղայնացնել ժամը 9.22-ին, որին հաջորդել է կրակի մարումը»,-ասված է շտաբի տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տեղում աշխատում է 143 մարդ, ներգրավված է 25 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունից:
