ԱՄՆ-ում փիքլբոլի խաղացողներով ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղած 5 անձինք զոհվել են

Cessna 421C փոքր ինքնաթիռը, որում գտնվում էին փիքլբոլի (pickleball) խաղացողներ, կործանվել է Տեխասի բլրապատ տեղանքի ծառերի մեջ: Ինքնաթիռում գտնվող բոլոր հինգ անձինք զոհվել են, հայտնում է Associated Press-ը:


Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով հինգշաբթի՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ուիմբերլի քաղաքում, որը գտնվում է Օստինից մոտ 64 կիլոմետր դեպի հարավարևմուտք, հայտնել են Տեխասի հանրային անվտանգության դեպարտամենտից:


«Օդաչուն և չորս ուղևորները տեղում մահացած են հայտարարվել», — լրագրողներին ասել է սերժանտ Բիլի Ռեյը:

Իշխանությունները դեռ չեն հրապարակել զոհվածների անունները, սակայն Ամարիլլո քաղաքի փիքլբոլի ակումբը հայտնել է, որ նրանք ակումբի անդամներ էին և մեկնում էին մրցաշարի:

Խաղացողները ուղևորվում էին Նյու Բրաունֆելսի Cranky Pickle ակումբ՝ մասնակցելու փիքլբոլի մրցաշարի, որը գտնվում է Սան Անտոնիոյից մոտ 48 կիլոմետր դեպի հյուսիսարևելք, հայտնել է մարզադաշտի գլխավոր մարզիչ Մարտին Ռոբերտսոնը:

Ըստ նրա, ուրբաթ օրվա մրցաշարը չեղարկվել է։ Շաբաթ օրը՝ խաղերի մեկնարկից առաջ, կազմակերպիչները նախատեսում են աղոթքել և հարգել զոհված մարզիկների հիշատակը։

Տարածքի առնվազն մեկ օդաչու հաստատել է, որ ինքնաթիռի վթարային ռադիոփարոսը տագնապի ազդանշան է տվել: Դրանից հետո կարգավարը կանչել է 911 ծառայություն։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով, վթարից քիչ առաջ Նյու Բրաունֆելսի շրջանում հիմնականում ամպամած է եղել, իսկ երկու ժամ անց այնտեղ ամպրոպ է սկսվել։

Մոտ 3 հազար բնակիչ ունեցող Ուիմբերլին և շուրջ 116 հազար բնակչություն ունեցող Նյու Բրաունֆելսը հայտնի զբոսաշրջային ուղղություններ են Տեխասի Hill Country տարածաշրջանում:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Արցախցիները նախընտրում են ապրել Հայաստանում, քան արտագաղթել, բայց կանգնած են սոցիալ-տնտեսական խոչընդոտների առաջ․ Նժդեհ Իսկանդարյան Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում.«Հրապարակ» Բագրատ Սրբազանը բանտից շարունակում է մեր հանրության հոգևոր-բարոյական վերականգնմանը ծառայել Իրանի ԱԳՆ-ն ամերիկացիներին կոչ է արել իրենց իշխանություններին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել պատերազմի համար Պաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է Հայաստան «Գուբերնացման» դեմ պայքարի քողի տակ վիլայեթացման ծրագիր Հերթը Կուբայինն է Չեխիայի վարչապետը Երևանում կբանակցի Զելենսկու հետ․ մանրամասներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը մարվել է. օպերատիվ շտաբ Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Միրոպոլիե նկատմամբ. ՌԴ ՊՆ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան Սերժ Սարգսյանի հետ իշխանության փոխանցման վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չի եղել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ում փիքլբոլի խաղացողներով ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղած 5 անձինք զոհվել են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերել Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը. Տեր Մկրտիչ Երբ շեֆի տեղակալը գալիս է, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հարց տալու, նա լսողի դերում է. Կարապետյանը՝ Մուստաֆաևի այցի մասին Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ 8-ամյա իշխանության օրոք առաջին անգամ մայիսի 1 են նշել․ կնշե՞ն մայիսի 9-ը՝ Եռատոնը․ Արթուր Խաչատրյան Իրանի ԶՈւ-ն հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի վերսկսման հավանականության մասին Նազարյան Գեղա՛մ, Նիկոլը քեզ չի ներելու․ Վահե Մովսիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am