Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերել
Լենինգրադի մարզում ջրով լցված առվում հայտնաբերել են մարդկային մնացորդներով հինգ տոպրակ, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով տարածաշրջանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։
Հրապարակման մեջ նշվում է, որ անհայտ տղամարդու մարմնի հատվածները գտնվել են Սվերդլովի անվան ավանի և Մյագլովոյի քարհանքի միջև՝ Վսեվոլոժսկի շրջանում։ Դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը՝ Վսեվոլոժսկի քննչական բաժնի պետի տեղակալի ղեկավարությամբ։ Զոհվածի ինքնությունը ճշտվում է։ ՌԴ ՔԿ-ն սպանության փաստով քրեական գործ է հարուցել (ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մաս)։
Ինչպես հայտնում է «Ֆոնտանկան»՝ հղում անելով իր աղբյուրին, տղամարդը սպանվել էր վաղուց, և մնացորդները հասցրել էին խիստ քայքայվել։ Սեռը նախապես հաջողվել է պարզել տղամարդու լողավարտիքի միջոցով։
