Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը. Տեր Մկրտիչ

Աշտարակի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում միասնական ժամերգություն է կատարվել։

«Արագածոտնի թեմի բարի ավանդույթ դարձած միասնական ժամերգությունը կատարվեց Աշտարակի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում, որտեղ համախմբվել էին թեմի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատացյալներ։

Թեպետ սրբավայրը կրում է ժամանակի ու պատմության վերքերը, սակայն նրա պատերի ներսում այսօր կրկին հնչեց աղոթքն ու շարականը:

Խոնարհված սրբավայրերը լռությամբ խոսում են մեր անցյալի մասին, իսկ այնտեղ բարձրացած աղոթքը վկայում է, որ հավատքը երբեք չի խոնարհվում։

Ժամերգությանը մեկտեղված ժողովուրդն ու հոգևորականները միասին աղոթեցին անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, հայ ժողովրդի խաղաղության, հայրենիքի անվտանգության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին հավատացյալներին իր խոսքը փոխանցեց Աշտարակ քաղաքի հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը:

Տեր Հայրն իր խոսքում անդրադարձավ առաջիկա Երևման Սուրբ Խաչի տոնին և խաչի խորհրդին, նշելով. «Խաչը Աստծո ներկայությունն է բոլորի կյանքում: Խաչը ոչ միայն տառապանք է, այլեւ՝ սեր եւ փրկություն:

Իրական քրիստոնյան, ապավինած խաչին ու Տիրոջ զորությանը, մի կողմից կարողանում է հաղթահարել աշխարհի դժվարությունները, բայց մյուս կողմից չի կորցնում իր Աստվածային կերպարը: Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը…»:

Միասնական հաջորդ ժամերգությունը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 19:00-ին Արուճի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում»։

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Արցախցիները նախընտրում են ապրել Հայաստանում, քան արտագաղթել, բայց կանգնած են սոցիալ-տնտեսական խոչընդոտների առաջ․ Նժդեհ Իսկանդարյան Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում.«Հրապարակ» Բագրատ Սրբազանը բանտից շարունակում է մեր հանրության հոգևոր-բարոյական վերականգնմանը ծառայել Իրանի ԱԳՆ-ն ամերիկացիներին կոչ է արել իրենց իշխանություններին պատասխանատվության ենթարկելու պահանջ ներկայացնել պատերազմի համար Պաշտոնապես հաստատվեց. Զելենսկին վաղը գալիս է Հայաստան «Գուբերնացման» դեմ պայքարի քողի տակ վիլայեթացման ծրագիր Հերթը Կուբայինն է Չեխիայի վարչապետը Երևանում կբանակցի Զելենսկու հետ․ մանրամասներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Տուապսեի ծովային տերմինալում բռնկված հրդեհը մարվել է. օպերատիվ շտաբ Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Միրոպոլիե նկատմամբ. ՌԴ ՊՆ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան Սերժ Սարգսյանի հետ իշխանության փոխանցման վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չի եղել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ում փիքլբոլի խաղացողներով ինքնաթիռ է կործանվել․ ինքնաթիռում եղած 5 անձինք զոհվել են Լենինգրադի մարզում հինգ տոպրակի մեջ անդամահատված մարմին են հայտնաբերել Խաչի զորությունը մի զենք է, որի փամփուշտը մենք ինքներս պետք է ունենանք՝ դա մեր հավատքն է և աղոթքը. Տեր Մկրտիչ Երբ շեֆի տեղակալը գալիս է, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հարց տալու, նա լսողի դերում է. Կարապետյանը՝ Մուստաֆաևի այցի մասին Չնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է Հայաստանում ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ 8-ամյա իշխանության օրոք առաջին անգամ մայիսի 1 են նշել․ կնշե՞ն մայիսի 9-ը՝ Եռատոնը․ Արթուր Խաչատրյան Իրանի ԶՈւ-ն հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի վերսկսման հավանականության մասին Նազարյան Գեղա՛մ, Նիկոլը քեզ չի ներելու․ Վահե Մովսիսյան (video) «Աննա՛, արդեն սպառնու՞մ ես, դե հենց հիմա հարցիս պատասխանիր»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am