Երբ շեֆի տեղակալը գալիս է, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հարց տալու, նա լսողի դերում է. Կարապետյանը՝ Մուստաֆաևի այցի մասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին հարց է ուղղել, թե Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ հարց է վախեցել տալ նրան։
«Հայաստանի շահերին վերաբերվող բոլոր հարցերը, չհարցրեց՝ ինչո՞ւ եք ոչնչացնում մեր եկեղեցիները, ինչո՞ւ եք ձեր բանտերում պահում մեր հայրենասեր հայրենակիցներին։ Եվ, ընդհանրապես, երբ որ շեֆի տեղակալը գալիս է, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի տա ոչ մի հարց, ինքը միայն լսողի դերում է»,-ասել է Սամվել Կարապետյանը։
