Դաժան դեպք. տղամարդն ինքնահրկիզվել է
Ադրբեջանի Աղդաշի շրջանում հունվարի 15-ին ինքնահրկիզվել է նույն շրջանի 37-ամյա բնակիչ Գասանգա Սեխբյատովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական 1news.az –ը: Ոստիկանները ցանկացել են նրա մեքենան տեղափոխել ոստիկանության տուգանային հրապարակ, քանի որ առանց բանկի կողմից տրամադրված լիազորագրի էր այն վարելը: Սեխբյատովը չէր կարողացել մարել բանկային պարտքերը, և նրա մեքենան դատարանի որոշմամբ կալանքի տակ էր վերցվել: Սեխբյատովը որպես բողոքի նշան տեղում իր վրա բենզին է լցրել և ինքնահրկիզվել:
