Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն․ Սամվել Կարապետյան
Հայաստանը Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն: Մենք ստեղծելու ենք 300 000 աշխատատեղ հայերի համար: Ադրբեջանը ամենաշատը Հայաստանում կարող է լինել փոքրիկ խմբակի երաշխավորը։ Այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը․
«Հիմա բոլոր որոշումները Հայաստանի մասին կայացվում են Ադրբեջանում, որովհետև Փաշինյանը ամեն ինչ արեց, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, ինչը մենք շատ արագ պետք է վերականգնենք, պետք է ունենանք շատ բարեկամական հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Անգլիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, ինչպես նաև մեր բարեկամ Ռուսաստանի հետ: Միայն այդպես մենք կարող ենք լուրջ երաշխավորություններ ապահովել գերտերություններից»,- ընդգծել է նա։
