Տարածաշրջանում խաղաղությունն անհնար է, քանի չի վերականգնվել արցախցու իրավունքները․ հայտարարություն

Արցախ Միությունը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը և պատանդների ազատ արձակմանը (12-րդ և 13-րդ հոդվածներ):

Մենք առանձնացնում ենք հատկապես հետևյալ դրույթները՝

«Վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ՝ նրանց ինքնության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև համապատասխան միջազգային երաշխիքներով անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի նրանց իրավունքը»:

«Կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղավորներին և միջազգային գնահատման առաքելություն կազմակերպել»:

«Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորների և պատանդների անարդարացի ազատազրկումը. պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատում»:

«Նկատի է առնում մինչ այժմ ձեռնարկված քայլերը և կոչ է անում հետագա վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել. կոչ է անում լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները»:

Արցախ Միությունը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ու խմբակցությունների հետևողական ու սկզբունքային դիրքորոշումը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, որն արտահայտվում է վերջին տարիներին ընդունված բանաձևերում՝ նույնիսկ կառավարությունների դիրքորոշումների կտրուկ փոփոխության պայմաններում: Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հստակ ուղենիշներ են Եվրոպական Միության և նրա անդամ երկրների գործադիր իշխանությունների համար, որոնք բացարձակապես անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի նեղ ընկալումներից ելնելով:

«Այս բանաձևը կարևոր ազդակ է մեր ժողովրդի համար, որ մենք ամբողջապես մոռացված չենք միջազգային հանրության կողմից և ունենք արժեքահեն բարեկամներ, որոնք շարունակում են աջակցությունը մեր հավաքական ու անհատական իրավունքներին: Հույս ունենք, որ մայիսի 4-5-ը Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան 1-ին գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական Միության և անդամ պետությունների ղեկավարները հաշվի կառնեն ԵԽ վերջին բանաձևը և դրանից բխող գործողություններ ու հայտարարություններ կկատարեն»,- նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը:

Մենք շեշտադրում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու ժողովրդավարական զարգացումն անհնար են, քանի դեռ չեն վերականգնվել ու պաշտպանվել Արցախի ժողովրդի իրավունքները և արմատախիլ չի արվել հայատյացության պետական քաղաքականությունը Ադրբեջանում:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ալիևը մինչև ընտրություններ Նիկոլին ժամանակ է տվել․ ի՞նչ է փոխանցել Մուսթաֆաևը․ Արա Վարդանյան (video) Պարոն Մակրոն, Նիկոլը «պադվալում» է պահում այն մարդուն, որի վերանորոգած հրապարակում համերգ եք լսելու (video) Նիկոլն ու իր փոքրիկ խմբակը միայն մի երաշխիք ունեն․ Սամվել Կարապետյան (video) Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆ ԱՀԱԶԱՆԳ Գառնիկ Դանիելյանից․ Տավուշի մարզում տեսե՛ք՝ ինչ վիճակ է (video) «Հիմա ի՞նչ փող են ստանում. էտ փողով չեմ կարա ուսանող պահեմ, հագցնեմ, կերցնեմ․․․». կապանցի տատիկ (video) Իրանը մահապատժի է ենթարկել երկու մարդու Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել մեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի Հիքմեթ Հաջիևը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց Տարածաշրջանում խաղաղությունն անհնար է, քանի չի վերականգնվել արցախցու իրավունքները․ հայտարարություն «Փաշինյան, դու ո՞վ ես, որ պատմություն ջնջես. թուրքերի կողմից առնված. քո տեղը․․․». կարծիքներ՝ Տաշիրից (video) Թրամփը գոհ չէ Իրանի առաջարկից Լիբանանում հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան Ադրբեջանը Հայաստանի մասին հայտարարության համար ԵՄ դեսպանին կանչել է ԱԳՆ Գյումրիի ավտոտնակներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով մեքենան և գույքը վերածվել են մոխրակույտի Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն Խոշոր ավտովթար․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Եկեղեցու՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով 154 մլն դրամի հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է Ներկած էշի սինդրոմը (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն եղե՞լ է․ Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց (video) Վթարային ջրանջատում Զելենսկին կժամանի Հայաստան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Գեղամ Նազարյանը հայհոյեց լրագրողներին ու սպառնաց բանտով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am