Հերթական անգամ դրսեւորում է, թե իր լսարանի ողջախոհության հանդեպ ինչ վերաբերմունք ունի կառավարող ուժը

Առնվազն ծիծաղելի է, երբ պետական պաշտոնյան հայտարարում է, թե «ընդդիմադիր ուժերն» են հայկական արտադրողների համար Վայլդբերիզի և Օզոնի շրջանակում սահմանափակումներ մտցնելու իրողության թիկունքում: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Այսինքն, ընդդիմադիր ուժերն են արել այնպես, որ կիրառվեն այդպիսի սահմաափակումներ: Սա իհարկե ծիծաղելի է մի կողմից, բայց մյուս կողմից պարզապես տխուր եւ մտահոգիչ է, մի քանի պատճառով:

Նախ, հերթական անգամ դրսեւորում է, թե սեփական լսարանի ողջախոհության ու մտածելու կարողության հանդեպ ինչպիսի արհամարհական եւ քամահրական վերաբերմունք ունի կառավարող ուժը:

Դրանից բացի, սա դրսեւորում է, թե իրականում ինչպիսին է այդ կառավարող ուժի աշխատանքի էֆեկտիվությունը: Որովհետեւ, եթե ընդդիմությունը կարողանում է երկրի գործարարների համար խնդիրներ ստեղծել այլ երկրի խոշոր ընկերությունների համակարգում, ապա դա նշանակում է, որ տվյալ պետությունը չունի աշխատող կառավարություն: Հակառակ պարագայում, եթե կառավարությունները աշխատում են արդյունավետ եւ պատասխանատու, աշխատում, են էֆեկտիվ եւ կոմպետենտ, որեւէ ընդդիմություն չի կարող որեւէ այլ երկրում խնդիր առաջացնել հայկական տնտեսությա համար:

Եվ դա այդպես է գործնականում բոլոր երկրների պարագայում: Այսինքն, Գերմանիայի ընդդիմությունն օրինակ չի կարող Ինդոնեզիայում կամ Նահանգներում խնդիր ստեղծել գերմանական տնտեսվարողի համար, եթե երկիրն ունի կառավարություն՝ աշխատող կառավարություն: Այլ հարց է, որ հենց աշխատող կառավարությունն է իր վատ աշխատանքի եւ ոչ կոմպետենտության հետեւանքով ստեղծում, առաջացնում այդ խնդիրները իր տնտեսվարողի համար:

Եվ մյուսը. այդ «պատճառաբանության» նպատակը նաեւ մանիպուլյատիվ քարոզչական էֆեկտն է, որպեսզի զանազան տնտեսվարողները, արտադրողները այսպես ասած՝ անբարյացկամ տրամադրվեն ընդդիմադիր ուժերի նկատմամբ: Սա էլ փաստորեն նշանակում է, որ կառավարող ուժը ոտնահարում է նաեւ տնտեսվարողների, արտադրողների ողջախոհության կանխավարկածը»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է, որ Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Լիբանանում հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան Ադրբեջանը Հայաստանի մասին հայտարարության համար ԵՄ դեսպանին կանչել է ԱԳՆ Գյումրիի ավտոտնակներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով մեքենան և գույքը վերածվել են մոխրակույտի Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն Խոշոր ավտովթար․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Եկեղեցու՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով 154 մլն դրամի հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է Ներկած էշի սինդրոմը (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն եղե՞լ է․ Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց (video) Վթարային ջրանջատում Զելենսկին կժամանի Հայաստան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Գեղամ Նազարյանը հայհոյեց լրագրողներին ու սպառնաց բանտով (video) 44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած կինը նորից որդի է ունեցել Հերթական անգամ դրսեւորում է, թե իր լսարանի ողջախոհության հանդեպ ինչ վերաբերմունք ունի կառավարող ուժը Հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է արցախցիների իրավունքների վերականգնմանը․ Աբրահամյան Կիրանցում «արտակարգ դրություն է». Փաշինյանն է այցելում. «Հրապարակ» Երբ կնշվի Վարդավառը Պահեստում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են լամինատ և շրիշակներ Եվս մեկ գողականի են բաց թողել. «Հրապարակ» Արցախցիներին անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցեն. «Հրապարակ» Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում. «Հրապարակ» Խոշոր հրդեհ՝ պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել ժամանել է 8 մարտական հաշվարկ Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am