Եվս մեկ գողականի են բաց թողել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


Մեկ ամիս առաջ իրավապահներն Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել եւ ձերբակալել էին քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանին՝ Պիստ Արմենին, որը հետախուզման մեջ էր հունվարի 7-ից։ Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու հոդվածով, այսինքն՝ քրեական ենթամշակույթի վերաբերյալ հոդվածով։ Խափանման միջոց էր ընտրվել կալանքը, նա տեղափոխվել էր քրեակատարողական հիմնարկ: Բացի նրանից, ձերբակալվել էր մեկ այլ քրեական հեղինակություն՝ Երրորդմասցի Անդուլիկը։

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա. Ի.-ին (Պիստ Արմեն) դիմած եւ նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, քրեական հեղինակությունը հետախուզման մեջ էր։ Բացի վերը նշված մեղադրանքից, Պիստ Արմենը մեղադրվում է նաեւ շանտաժով եւ սպառնալիքով առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակության խափանման միջոցը վերջերս փոխվել է տնային կալանքի՝ համակցված գրավով եւ բացակայելու արգելքով։ Ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն օրենքով գողերին, քրեական հեղինակություններին փորձում է իրենով անել՝ վախեցնել քրեական վարույթներով ու ստիպել, որ աշխատեն իր օգտին։ Թիրախում են հատկապես հայտնի «ավտարիտետները»։ Պարբերաբար բռնում՝ բաց են թողնում օրենքով գող Զապին, նրա շրջապատի անձանց։ Նախորդ ամիս գրել էինք, որ հերթը հասել է օրենքով գող եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել էր «գողականի» ստատուսի համար եւ ներկայացրել կալանքի, սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր կալանքի միջնորդությունը եւ նրան ազատ արձակել նիստերի դահլիճից։ Սա այն Մելքոնյանն է, որը սիրահոժար կալանք է տալիս բոլոր ընդդիմադիրներին։

Հիշեցնենք, որ Պիստ Արմենի որդին՝ Նարեկ Իսրայելյանը, 2022 թվականին Էրեբունիում՝ ավտոտնակում ինքնասպան էր եղել։ Պիստ Արմենը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սանիկն է, նաեւ՝ Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի մտերիմ ընկերը։

 

դիտվել է 226 անգամ
Լրահոս
Լիբանանում հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ Նոր փռած ասֆալտն արդեն քանդվել է․ Արթուր Չախոյան Գյումրիի ավտոտնակներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով մեքենան և գույքը վերածվել են մոխրակույտի Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն Խոշոր ավտովթար․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար Եկեղեցու՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով 154 մլն դրամի հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է Ներկած էշի սինդրոմը (video) Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն եղե՞լ է․ Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց (video) Վթարային ջրանջատում Զելենսկին կժամանի Հայաստան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Գեղամ Նազարյանը հայհոյեց լրագրողներին ու սպառնաց բանտով (video) 44-օրյա պատերազմում երկու որդիներին կորցրած կինը նորից որդի է ունեցել Հերթական անգամ դրսեւորում է, թե իր լսարանի ողջախոհության հանդեպ ինչ վերաբերմունք ունի կառավարող ուժը Հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է արցախցիների իրավունքների վերականգնմանը․ Աբրահամյան Կիրանցում «արտակարգ դրություն է». Փաշինյանն է այցելում. «Հրապարակ» Երբ կնշվի Վարդավառը Պահեստում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են լամինատ և շրիշակներ Եվս մեկ գողականի են բաց թողել. «Հրապարակ» Արցախցիներին անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցեն. «Հրապարակ» Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում. «Հրապարակ» Խոշոր հրդեհ՝ պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել ժամանել է 8 մարտական հաշվարկ Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի. «Հրապարակ» Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am