Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան

«Հայ-թուրքական հարաբերությունները ես նկարագրել էի նաև իմ գրքում, հատուկ գլուխ կար այդ մասին։ Ուղղակի միգուցե հիշեցնեմ որոշ դրվագներ։ Երբ իշխանության եկավ Էրդողանի կուսակցությունը, այն ժամանակ արտգործնախարարը Աբդոլահ Գյուլն էր։ Անմիջապես իշխանության գալուց հետո Վարդան Օսկանյանի հետ առաջին հանդիպման բովանդակությունը հետևյալն էր․ մենք բոլոր հարևանների հետ հարաբերությունները պետք է կարգավորենք և Հայաստանի հետ սկսելու ենք առանց նախապայմանների, որովհետև մեր մոտեցումը հետևյալն էր. Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն երրորդ երկրի հարաբերությունների հետ, Ադրբեջանի հետ:

Օսկանյանը այն ժամանակ շատ ոգևորված զանգեց, ինձ ասաց, որ այսպիսի բան կա, սա շրջադարձային ուղղակի փոփոխություն է մոտեցման: Ես ասացի ուղղակի հետևյալը Օսկանյանին, որ շատ լավ է, եթե այդպես է, բայց կարծում եմ նոր են, դեռ իրենք իրենց հայեցակարգը արտաքին հարաբերությունների չեն մշակել և ավելի շատ թարմ իշխանության եկած մարդկանց մոտեցումն է: Չեմ կարծում, որ Ադրբեջանը թույլ է տալու ու չեմ կարծում, որ դա լինելու է, դրա համար հրապարակային մի դարձրու այդ հանգամանքը, բայց շարունակեք բանակցությունները: Ուրեմն երկրորդ անգամ, երբ հանդիպեցին, մոտ երկու ամիս հետո, երկու-երեք ամիս հետո միջազգային ֆորումների շրջանակներում էր, շատ ավելի ուրիշ ձև էր արդեն, Գյուլը ասաց՝ գիտես վիճակը ավելի բարդ է, մենք գերագնահատեցինք մեր հնարավորությունները, մեր օպտիմիզմը, միգուցե ինչ-որ քայլեր կամաց-կամաց, փոքր քայլերով և այլն, և այլն: Օսկանյանն ինձ զանգեց, ասաց՝ բա այսպես է, ասացի՝ Վարդան, երրորդ անգամ ոնց որ լրիվ զրոյական էջին ենք գալու։ Երրորդ հանդիպման ժամանակ եկել ենք ճիշտ այն կետը, որից սկսում էինք և ինձ համար պարզ էր, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան միշտ կապելու է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններից»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի յոթերորդ թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

yerevan.today

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am