Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Azerbaijan Airlines (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննությունը, ինքնաթիռը կործանվել էր Ակտաուի օդանավակայանի մերձակայքում, այս մասին հայտնել են գերատեսչությունից։
«Ներկայում Azerbaijan Airlines ավիաընկերությանը պատկանող Embraer 190 4K-AZ65 օդանավի ավիացիոն պատահարի հետաքննության հանձնաժողովը շարունակում է աշխատանքը՝ համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի 13-րդ հավելվածով սահմանված ստանդարտների և առաջարկվող պրակտիկայի»,- նշել են նախարարությունում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում է շարունակել կամ դադարեցնել հետաքննությունը Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հայտարարություններից հետո։
Գերատեսչությունում ընդգծել են, որ հետաքննության ավարտից հետո վերջնական հաշվետվությունը կհրապարակվի Ղազախստանի տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում։
