Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա։
Այսօր մենք ունենք համակարգ, որտեղ
բարձր պաշտոնյաները ստանում են անհամաչափ պարգևավճարներ,
իսկ իրական աշխատանքը կատարող մարդիկ մնում են երկրորդ պլանում։
Սա ոչ միայն սոցիալական խնդիր է, այլ՝ պետական մտածողության բացակայություն։
«Հայաստան» դաշինքը հստակ ասում է՝
պարգևատրման համակարգը պետք է վերանայվի։
ոչ թե պաշտոնի համար, այլ՝ աշխատանքի
ոչ թե վերևի համար, այլ՝ ամբողջ համակարգի
ոչ թե ցուցադրական, այլ՝ արդար
Սա այն մոտեցումն է, որը ձևավորում է առողջ պետական համակարգ։
Հունիսի 7-ից հետո Հայաստանը պետք է ունենա
իշխանություն, որը
✔ վերականգնելու է արդարությունը
✔ գնահատելու է իրական աշխատանքը
✔ կառուցելու է արդյունավետ պետություն
Ընտրությունը պարզ է՝
կամ շարունակել անարդար համակարգը,
կամ ընտրել այն ուժին, որը պատրաստ է այն փոխել»։
