Այցելել է ծննդավայր, թե ոչ
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Հայաստան այցի ընթացքում չի մեկնել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան գյուղ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նման այցի հարց օրակարգում չի եղել։
Վարչապետի խոսքով՝ պաշտոնական հանդիպումների ավարտից հետո պատվիրակությունները անմիջապես վերադարձել են։
