Փոխմարզպետի որդու սպանության գործ. հարազատները հարձակվե՞լ են ոստիկանական մեքենայի վրա

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ երեկ շարունակվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դռնփակ դատական նիստը: Գործը դռնփակ քննելու միջնորդություն նախորդ դատական նիստերից մեկում ներկայացրել էր 19-ամյա Մեխակ Հարությունյանի պաշտպան Ռուստամ Խաչատրյանը: Վերջինս այսօր մեր զրույցում ասաց, որ այս նիստին եւս դատարանում անախորժություն է եղել: Պաշտպանի խոսքով՝ սպանվածի հարազատները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Այլ հարցերի Ռուստամ Խաչատրյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ: Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել է սույն թվականի հունվարի 7-ին, ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում. «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր. Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել: «Հայկական ժամանակը» զրուցել է նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի Հովսեփ Սարգսյանի հետ: – Պարոն Սարգսյան, այսօրվա դատական նիստի ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել: – Նիստի ժամանակ հարցաքննվել է երկու վկա: Քանի որ դռնփակ դատական ռեժիմով է նիստն անցկացվում, հետեւաբար այլ անձինք նիստին չեն մասնակցել: Բայց Նորատուսից մարդիկ կան, որոնք ցանկանում են ներկա գտնվել գործի քննությանը, բայց չեն կարող: – Մեղադրյալի պաշտպանն ասացոր հարազատները հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Այս մասին ի՞նչ կասեք: – Ինձ նման դեպք հայտնի չէ, նման բան կարծում եմ տեղի չի ունեցել, եթե լիներ, կարծում եմ իրավապահ մարմինների կողմից արձագանք կլիներ, կամ քրեական գործ հարուցված կլիներ, բայց համենայնդեպս նման բան չկա: Այսօր մեղադրյալի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց արտագնա դատական նիստ անցակցնելու վերաբերյալ, իր միջնորդության մեջ էդպիսի բան էր նշել, թե նախորդ անգամ մոտեցել են ոստիկանական մեքենային, գոռգոռացել են եւ այլն, բայց որեւէ փաստարկված հիմնավորում չէր ներկայացրել: Դատարանը հայտարարեց, որ դատարանին հայտնի չէ մի դեպք, որ հարձակված լինեն կամ վնաս տված լինեն, նա ասաց՝ ընդհակառակը ուղեկցող ոստիկանները եւ նաեւ դատական կարգադրիչները հավուր պատշաճի իրականացնում են իրենց ծառայությունը: – Այնուամենայնիվնորատուսցիները ցանկանո՞ւմ են ներկա գտնվել նիստին, մթնոլորտը լարվա՞ծ է: – Կա մարդկանց դժգոհություն, դժգոհությունն ու հարձակումը պետք է ուղղակի տարբերակել: Կարող է լարված լինել, որովհետեւ մարդիկ դժգոհ են եւ ցանկանում են մասնակցել նիստին, ուզում են հասկանան, թե իրենց գյուղում տեղի ունեցած զարհուրելի սպանությունը ի՞նչ պատճառով է կատարվել եւ ինչո՞ւ: Բայց դատարանը որոշել է դռնփակ նիստ անել՝ իբրեւ ելնելով ամբաստանյալի անվտանգությունից: – Իսկ ձեր վստահորդը՝ փոխմարզպետը, նույնպե՞ս ցանկանում է, որպեսզի նիստը դռնբաց լինի: – Այո, ինքը ոչ միայն ցանկանում է, այլեւ մեզ հորդորում է, որպեսզի անընդհատ միջնորդություններով հանդես գանք դռնբաց դատական նիստ անցկացնելու վերաբերյալ, այսինքն՝ հրապարակային լինի դատական քննությունը: Եվ ինքը դատարանի դահլիճում հայտարարել է, որ հանրությունից թաքցնելու որեւէ բան չունի եւ շահագրգիռ է, որպեսզի ընթանա հրապարակային դատաքննություն: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am