«Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է. խոսնակ
«Ուժեղ Հայաստանի» Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է, ArmeniaSputnik–ին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ բոլոր ձայնագրություններում մարդիկ խոսում են աշխատավարձի մասին, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես նյութապես շահագրգռվելու երևույթ։
Նա հորդորեց իրավապահ մարմիններին ավելի ուշադիր ու աչալուրջ լինել իշխանության տարբեր ներկայացուցիչների հրապարակային խոստումներին։ Բարեգործական կազմակերպությունների անվան տակ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հարազատ գյուղերում խոշոր աշխատանքներ են իրականացվում։ Հստակեցրեց՝ խոսքը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գյուղի մասին է, որը Լոռի Բերդ համայնքում է. փետրվարի վերջին 750 ընտանիքի 20 կգ-անոց սննդի փաթեթներ են տրամադրել։
