ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ. փաստաբան

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «ԵՄ-ն մեղադրվում է ընտրությունների ելքի վրա ազդելու նպատակով միջազգային իրավունքը խախտելու մեջ.
Իրավաբան փորձագետները զգուշացնում են, որ հունիսի 7-ի ընտրություններից առաջ ԵՄ-ն աջակցում է հայաստանյան «բռնապետին»՝ չնայած ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարումներին։
Բրյուսելը 300 միլիոն եվրո է տրամադրում կառավարության քննադատների վերաբերյալ «ապատեղեկատվությանը» հակազդելու համար։
Բրյուսելյան չինովնիկները քննադատության են ենթարկվել ԵՄ իրավունքի տասներկու խախտումների համար։
Նոր աղմկահարույց զեկույցի համաձայն՝ Հայաստանի ընտրություններին Եվրոպական միության միջամտությունը խախտել է ընտրական գործընթացներին միջամտելու վերաբերյալ հենց իր՝ ԵՄ-ի կանոններն ու օրենքները։
«Amsterdam & Partners» իրավաբանական ընկերության «Interference by design» («Միջամտություն՝ ըստ նախագծի») խորագրով նոր զեկույցը զգուշացնում է, որ «ԵՄ-ն Հայաստանի կառավարության կողմից ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ լռությունից անցել է ակտիվ, ոչ չեզոք և կառուցվածքային առումով միակողմանի ներգրավվածության Հայաստանի նախընտրական միջավայրում»։
Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ն հատել է սահմանը՝ «օրինական համագործակցությունից անցնելով անուղղակի ընտրական միջամտության և միջազգային ու ԵՄ իրավունքի խախտման»։
Ըստ փաստաթղթի՝ ընտրություններից առաջ Եվրոպական միության գործողությունները, այդ թվում՝ ավելի քան 300 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցությունը, «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» գործուղումը, «ապատեղեկատվության դեմ պայքարի» ջանքերը և քվեարկությունից մեկ ամիս առաջ Երևանում եվրոպական 44 առաջնորդների գագաթնաժողովի անցկացումը, հավասարազոր են Հայաստանի ընտրական գործընթացի սաբոտաժի։
Զեկույցում շարունակվում է. «Քննադատությունը ոչ թե բուն ներգրավվածության մասին է, այլ այն ներգրավվածության, որը միակողմանի է, երբ պահանջվում է ներառականություն, թափանցիկ չէ, երբ անհրաժեշտ է բացահայտություն, առանց նախապայմանի է, երբ ակնկալվում են նախապայմաններ, և լռություն է պահպանում ժողովրդավարական չարաշահումների վերաբերյալ, երբ ԵՄ-ն պետք է հանդես գա հօգուտ ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների»։
Միջազգային իրավաբանները նշում են, որ փոխարեն Եվրամիությունն իր աջակցությունը պայմանավորի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) և Ռազմավարական օրակարգով սահմանված ժողովրդավարական չափանիշների պահպանմամբ՝ ընդլայնել է համագործակցությունը Փաշինյանի վարչակազմի հետ։
Նրանք պնդում են, որ ԵՄ ներգրավվածությունը Հայաստանում «չեզոք աջակցություն չէ ժողովրդավարությանը, այլ միակողմանի աշխատանք է բացառապես գործող կառավարության հետ»։
Նրանց վերլուծությունը բացահայտում է հինգ հիմնական ուղղություն, որոնք փաստում են, որ ԵՄ գործունեությունը հավասարազոր է ընտրական միջամտության.
• Ողջ ընդդիմությանը որակել որպես ռուսական քարոզչություն, ինչը Փաշինյանի կառավարությունն օգտագործել է քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներն էլ ավելի խստացնելու համար։
• ԵՄ թափանցիկության պակասն այն հարցում, թե ինչն է ինքը համարում «օտարերկրյա միջամտություն»։
• Այն պնդումը, թե իրենք հրավիրվել են հավանական ավտորիտար ղեկավարի կողմից, միջազգային իրավունքի համաձայն վավեր հիմք չէ։
• Հայաստանում իր դերակատարման համար ԵՄ-ին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների բացակայությունը։
• Երկակի ստանդարտները և հետևողականության պարտավորության խախտումը՝ համեմատելով Հունգարիայի դեմ ԵՄ գործողությունները և Փաշինյանի չարաշահումների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը։
Հայաստանում ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին, որի ժամանակ շատ հայեր պատրաստվում են իրենց քվեով հեռացնել իշխող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում օրոք տեղի են ունեցել Հայաստանի օրենսդրության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լուրջ խախտումներ։
Այս զեկույցը «Amsterdam & Partners»-ի շարքի երկրորդն է՝ նվիրված Հայաստանում ժողովրդավարության վտանգված վիճակին։
Առաջին զեկույցը՝ «Հայաստանի ավտորիտար շրջադարձը», ներկայացնում էր, թե ինչպես է Փաշինյանը պարբերաբար արհամարհում ժողովրդավարական նորմերը և դառնում փաստացի բռնապետ։
Այն թարմացվել էր փետրվարին՝ արտացոլելու համար այդ միտումների էլ ավելի սրումը։
Այս պնդումները, որոնք արձանագրվել են նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից, շեշտադրվում են ընդդիմադիր կուսակցությունների և հայաստանյան խոշոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից։
Վերջին զեկույցում նշվում է, որ «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտորդական առաքելությունը, որի կազմում էր նաև Human Rights Watch-ի նախկին ղեկավար Քենեթ Ռոթը, հայտնաբերել է քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների, իրավական անորոշություն պարունակող օրենքների չարաշահման և Եկեղեցու անկախությանը կառավարության միջամտության փաստեր»։
Այս ամենի համապատկերին զեկույցը ԵՄ-ից պահանջում է ճիշտ կիրառել իր կանոնները և «հետևել իր իսկ իրավական պահանջներին» Հայաստանում ներգրավվածության հարցում։
Այնուամենայնիվ, զեկույցը զգուշացնում է, որ չեզոք լինելու փոխարեն ԵՄ-ն միայն դրսևորում է «ընտրողական աջակցություն», ինչը Փաշինյանին տալիս է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իշխող կուսակցության դիրքերն ամրապնդելու համար և անտեսում է ընդդիմադիր խմբերին պաշտպանելու ցանկացած փորձ։
Իրավաբանական ընկերությունն առանձնացնում է տասնվեց հանձնարարական՝ այս ակնհայտ խնդիրը լուծելու համար, ներառյալ մի շարք անհապաղ միջոցառումներ.
• Կասեցնել «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» գործունեությունը՝ մինչև անկախ վերանայման իրականացումը։
• Հրապարակել Հայաստանի հետ ճգնաժամային մոտեցման գաղտնի քաղաքական շրջանակը (Political Framework for a Crisis Approach)։
• Համագործակցել իրավապաշտպան խմբերի հետ, ինչպիսին է «Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտորդական առաքելությունը»։
• Հրապարակայնորեն դատապարտել Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները։
• ԵՄ մնացած ֆինանսավորման համար սահմանել նախապայմաններ՝ կախված քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դադարեցումից»:

դիտվել է 272 անգամ
Լրահոս
«Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Որ հայ գործարարներն են հանդիպել ադրբեջանցիների հետ. Հրապարակ Պետությունը չի կարող լինել արդար, եթե ներսում արդարություն չկա․ ինչո՞ւ ընտրել «Հայաստան» դաշինք Մուսթաֆաևին իր մանկության տուն տանելուց առաջ, 800 հազար հայ վերադառնալու է Բաքու (video) Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ. Մայր Աթոռ Եկեղեցու կանոնական և կազմակերպական կառուցվածքը ենթադրում է միանգամայն հստակ կարգավորում, դիցուք` թե ով և ինչ լիազորություններով կարող է հանդես գալ եկեղեցու անունից. Հայր Իսահակ «Թյուրիմացություն Արսեն Թորոսյա՛ն, ո՞վ ես դու, ի՞նչ իրավունքով ես նման բան ասում»․ արցախցի (video) Մեր ցավը մեծ է, բայց մեր հավատը՝ առավել մեծ, և մենք գիտենք, որ Սրբության վրեժը Տիրոջն է. Տեր Վաչագան Լա՛վ իմացեք՝ կլցվենք հրապարակ․ էս հարցին լուծում պիտի տաք․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը Իրանը պլանավորում է վերահսկել Պարսից ծոցը և Հորմուզի նեղուցը․ Խամենեի Ի՞նչ երեսով ես ծաղիկ վերցնում, գնում Եռաբլուր․ Հարցում (video) Սամվել Կարապետյան, դա սխալ է․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Անհայրենիք «շունուշանգյալ Լֆիկին» ո՞նց են տարել Մուսթաֆաևի հետ հանդիպմանը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, շատ բան են արել Հայրենիքի համար․ Մեդիամաքս Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով Գլխավոր դատախազը հենց այս հոդվածներով մտնելու է Նիկոլի հետևից․ Ռուբեն Հակոբյան (video) Այս իշխանությունը առաջ է մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան Ոստիկանությունը՝ Շանել Սյուզիի՝ ծեծի ենթարկվելու մասին․ «Հրապարակ» 3 միլիոն Աննայիդ մի ծախսն է, այսօր դու ինձ ի՞նչ ես տալիս․ արցախցու կոշտ խոսքը՝ Փաշինյանին (video) Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. 10-ից ավելի երեխաներ ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել են ԲԿ Իրանի առաջնորդները հանդես են եկել կարևոր հայտարարություններով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am