Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Սուրենյան
«Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի։ Այսինքն մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս»,-հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշում է, որ մայիսը Հայաստանի տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է, տեղումները մայիսին հիմնականում դիտվում են երեկոյան ժամերին և գիշերը։
