Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՍԱ-ն լավ հնարավորություն ունի մինչև 2029 թվականն աստրոնավտներին ուղարկել Լուսին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Սպիտակ տանը «Արտեմիս-2» առաքելությունն իրականություն դարձրած չորս աստրոնավտների պաշտոնական ընդունելության ժամանակ, որը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ։
«Արտեմիս-2» մարդատար լուսնային առաքելության անդամներ Ռիդ Ուայզմանը, Ջերեմի Հանսենը, Քրիստինա Կոխը և Վիկտոր Գլովերը ապրիլի սկզբին պատմական թռիչք կատարեցին Լուսնի շուրջ՝ լինելով Տիեզերքում ավելի հեռու, քան երբևէ եղել էր որևէ մարդ ու բարեհաջող վերադարձան Երկիր։ Սա ավելի քան 50 տարվա ընթացքում մարդու մասնակցությամբ առաջին թռիչքն էր դեպի Լուսին։
«Նման մարդիկ են, որ մեր երկիրը կրկին դարձնում են լավագույնը։ Մենք շատ հպարտ ենք այս մարդկանցով, նրանք անհավատալի քաջություն ունեն»,- ասել է Թրամփը՝ դիմելով Սպիտակ տանը գտնվող աստրոնավտներին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
