Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան

«Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները նպատակ ունեն կանխել արտերկրում բնակվող հայերի ընտրական ակտիվությունը և մարդկանց վրա հոգեբանական ազդեցություն գործել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե եթե արտերկրում բնակվող քաղաքացիներին ընտրակաշառք է առաջարկվել, և նրանք ընդունել են, ապա Հայաստան ժամանելուն պես կձերբակալվեն Զվարթնոց օդանավակայանում կամ սահմանային այլ անցակետերում։

Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ իշխանությունների նման հայտարարությունները չի կարելի դիտարկել միայն իրավական հարթության մեջ, քանի որ դրանք ունեն նաև քաղաքական ենթատեքստ։

«Ռուսաստանի Դաշնությունը համարվում է առավել մերձավոր սփյուռք՝ պայմանավորված այնտեղ սեզոնային աշխատանքի մեկնող և պարբերաբար Հայաստան վերադարձող քաղաքացիների մեծ թվով։ Եվրոպա կամ ԱՄՆ տեղափոխված հայերը հաճախ ընտանիքներով են գնում և տարվա ընթացքում մեկ-երկու անգամ են այցելում, ինչը կարող է չհամընկնել ընտրությունների հետ։ Իսկ Ռուսաստանից Հայաստան եկող քաղաքացիների ընտրական ակտիվությունը շատ ավելի մեծ կարող է լինել»,-նշեց նա։

Սուքիասյանի կարծիքով՝ հենց այդ հանգամանքով է պայմանավորված իշխանությունների զգուշավոր վերաբերմունքը ռուսաստանաբնակ հայ ընտրողների նկատմամբ։

«Բուն հայտարարության նպատակը այդ մարդկանց ընտրական ակտիվությունը կանխելն է։ Ես չեմ բացառում, որ առաջիկայում օդանավակայանում կամ սահմանային անցակետերում կարող են կազմակերպվել ցուցադրական գործողություններ՝ մի քանի հոգու ձերբակալեն կամ նման տեսարան ստեղծեն, որ մարդկանց աչքը վախեցնեն և ցույց տան, թե հայտարարությունները գործնական հետևանքներ ունեն»,-ասաց նա։

Հարցին՝ քաղաքացիները կվախենա՞ն նման հայտարարություններից, Սուքիասյանը պատասխանեց, որ հույս ունի՝ ոչ, սակայն ազդեցությունը բացառել չի կարելի։

«Ոչ ոք չի կարող երաշխավորել, թե հոգեբանական ինչ ազդեցություն դա կունենա մարդկանց վրա։ Սա ընտրությունների արդյունքների վրա կանխավ ազդելու փորձ է՝ շանտաժի, սպառնալիքի և վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով»,-նշեց նա։

Սուքիասյանի խոսքով՝ իշխանությունները հատկապես անհանգստացած են այն ընտրողներով, որոնց նկատմամբ վարչական լծակներ չունեն։

«Դրսից եկող հայերի վրա իրենք չունեն վերահսկողություն, չունեն վարչական ճնշման գործիքներ, և իրենց պատկերացմամբ նրանք դառնում են անվերահսկելի ընտրողներ։ Այդ պատճառով փորձում են կանխարգելիչ հոգեբանական ազդեցություն գործել՝ իրենց համար հնարավոր վատ արդյունքներից ապահովագրվելու նպատակով»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են որոշելու՝ տվյալ քաղաքացին ընտրակաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ, Սուքիասյանը նշեց, որ իշխանությունները նման հարցերում ապացույցների պակասից չեն կաշկանդվում։

«Նրանք կեղծիք տարածելու բարդույթ չունեն։ Նախկինում էլ տեսել ենք աղմկահարույց գործեր, որոնք հետո դատարաններում փուլ են եկել։ Այս պահին նրանց նպատակը իրավական հիմնավորումը չէ, այլ մթնոլորտ ստեղծելը, մարդկանց վրա ճնշում գործադրելը և ընտրական գործընթացի վրա ազդելը»,-ասաց նա։

Վերջում Սուքիասյանը հավելեց, որ, իր գնահատմամբ, սա «տապալված իշխանության հուսահատ փորձերից մեկն է՝ մարդկանց վախեցնելու միջոցով ազդել ընտրական պատկերի վրա»։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գրպաններում. հերթը Արթիկի ՔՊ-ական ղեկավար Անանիկ Ոսկանյանինն է 7,8,10 միլիոն պարգևավճար են ստանում՝ չեն բավարարվում, ես 10․000-ով բավարարվեմ հա՞․ Հարցում (video) Փաշինյանի վարկանիշն արդեն գետինն է ծակում․ Ի՞նչ էր անում Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանում (video) Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor Հայաստանը վատթարացրել է դիրքերը «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում՝ 50-ից հայտնվելով 34-րդ տեղում ՇՏԱՊ․ Սամվել Կարապետյանը մանրամասնեց՝ ինչպես է հնարավոր Ռուբեն Վարդանյանի ու մյուսների վերադարձը (video) Մեզ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Սուրենյան Գնում ենք բացարձակ հաղթանակի՝նշելով Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը․Կարապետյան (video) Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի ՔՊ-ի հորինած «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է «ռեգիոնալ հակամարտության սպառնալիքի»․ Զաքարյան Պուտինի աջակցությու՞ն․ Սամվել Կարապետյանը բացեց փակագծեր (video) ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային ԱՄՆ-ն հայտնել է Իրանի ռազմածովային շրջափակումից ի վեր 42 նավ վերաուղղորդելու մասին Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ Ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ․․․ #ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Մուսթաֆաևի այցի իրական նպատակը․ ի՞նչ են պարտադրել Նիկոլին»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Թրամփը Սպիտակ տանն ընդունել է «Արտեմիս-2» լուսնային առաքելության աստրոնավտներին ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am