Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել

Իրանի հակամարտությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ չի ավարտվել. երկիրը շարունակում է պաշտպանական դիրքորոշում պահպանել բոլոր ուղղություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն ԱԳՆ-ին կից Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի (IPIS) հարթակում։

«Կարծում եմ՝ դժվար է ասել, որ պատերազմն ավարտվել է։ Մինչև պատերազմը չավարտվի բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորվել։ Հետևաբար, ես կարծում եմ, որ Իրանը չի կարող վտանգել իր ազգային անվտանգությունը։ Իրանը կշարունակի մնալ բարձր զգոնության վիճակում և պաշտպանական դիրքորոշում պահպանել տարբեր ճակատներում», – Խաթիբզադեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։Նա նշել է, որ Իսլամական Հանրապետության նպատակն է «հաղթել ագրեսորին»՝ թույլ չտալով, որ ԱՄՆ-ն հասնի «Իրանի ներսում իր որևէ նպատակի»։Դիվանագետը հավելել է, որ ներկայում անհրաժեշտ է «կենտրոնանալ այս պատերազմը դադարեցնելու» և դրա «արմատական ​​պատճառները վերացնելու» վրա։«Եվ մենք կզբաղվենք դրանով, ինչպես և առաջարկել ենք Իսլամաբադում (խմբ.՝ բանակցությունների ժամանակ) և դրանից հետո», – նշել է Խաթիբզադեն։

Նրա խոսքով՝ ամերիկա-իսրայելական նոր հարձակումից հետո Իրանը որոշել է «մեկընդմիշտ» դադարեցնել իր դեմ ագրեսիան։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարողացել «ներել իրանցիներին» 1979 թվականի Իսլամական հեղափոխության համար, որի արդյունքում «նրանց վտարել են Իրանից»։ Խաթիբզադեն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «չկարողացավ հաշտվել Իրանի ներսում տեղի ունեցող փոփոխությունների հետ» և ընդունել «տեղում առկա իրականությունը»՝ շարունակելով «պատժել իրանցի ժողովրդին այս հեղափոխության համար»։

«Եվ այս պատերազմը դարձավ այն պահը, երբ մենք որոշեցինք մեկընդմիշտ վերջ դնել այս անօրինական ճնշմանը, որը նրանք գործադրում են Իրանի վրա», – հայտարարել է նա։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում են սկսել Իրանի դեմ, որն էլ պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին։ Ապրիլի 8-ին հաստատվել է երկշաբաթյա հրադադար, որի ժամկետը լրանալուց առաջ ԱՄՆ նախագահը հայտարարեց այն անորոշ ժամկետով երկարաձգելու մասին, մինչև կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերվի։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am