Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն»

Հայկական բեռնատարների վարորդները ամռանից կրկին կարող են մինչև 180 օր գտնվել ՌԴ-ում: Մոսկվան վերանայել է կրճատված 90-օրյա ժամկետը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած այս որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա հունիսի 30-ից: Բայց այս արտոնությունից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է սահմանված կարգով դիմում ներկայացնեն՝ ՌԴ մուտք գործելու և այնտեղ գտնվելու նպատակով։ Այս հրամանագիրը վերաբերում է ԱՊՀ բոլոր երկրներին, որոնց քաղաքացիները Ռուսաստան են մտնում առանց վիզայի։

Նախորդ տարի խստացումներից հետո հայ բեռնափոխադրողները Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում կարող էին մնալ միայն 90 օր, ժամկետը խախտողները տուգանվում էին, կամ 3-5 տարվա մուտքի արգելք ստանում։ Բեռնափոխադրողները բողոքի ակցիաներով նշում էին, որ Հայաստանի համար այդ սահմանափակումը անիրատեսական է, քանի որ Լարսի անցակետը հաճախ փակվում կամ խցանվում է, և վարորդները շաբաթներով մնում են ճանապարհին՝ սպառելով թույլատրելի օրերը։ Բողոքի հերթական ակցիան անցել էր անցած հինգշաբթի։

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը բեռնատարների վարորդներին հորդորում է մինչև հունիսի 30-ը չլրացնեն ՌԴ-ում գտնվելու իրենց 90 օրը:

«Որպեսզի մարդատար և բեռնատար մեքենաների վարորդները կարողանան մեկ տարվա ընթացքում մինչև 180 օր գտնվել ՌԴ տարածքում, պետք է օգտվեն ruID հավելվածից, սա Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների նախնական թվային գրանցման համակարգ է։ Վարորդները հեռախոսային այս հավելվածում պետք է ներբեռնեն իրենց անձնագրի և բեռնափոխադրման փաստաթղթերի սկանավորված տարբերակները և պարտադիր նշեն այցի նպատակը, օրինակ՝ բեռնափոխադրում։ Բոլոր տվյալները պետք է ներկայացվեն մեկնումից առնվազն 72 ժամ առաջ։ Նույն ընթացակարգը պետք է անցնել յուրաքանչյուր մուտքից առաջ» ,- բացատրում է միգրացիոն փորձագետը:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video) Ես երեկ շատ զարմացա․ գիտե՞ք՝ Աննան ինչ ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը ԱՀԱԶԱՆԳ Զատուլինից՝ հունիսի 7-ին՝ Հայաստանում ընտրություններից առաջ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am