Օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է

Monument Watch-ը ահազանգում է․

«2026 թվականի ապրիլի 21-ին պարզ դարձավ, որ հիմնահատակ ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, որն Արցախի հոգևոր և ճարտարապետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն էր և գտնվում էր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական, բարձրադիր՝ Նելսոն Ստեփանյան փողոցի վերնամասում (նկ. 1): Եկեղեցու արտաքին տեսքը և հատակագիծը Զվարթնոցի և Հռիփսիմեի տաճարների համադրությունն էր (նկ․ 1, 2)։

Ընդգծենք, որ տաճարի վնասման և վանդալիզմի դեպքերն «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմի կողմից արձանագրվել էին դեռևս սույն թվականի ապրիլի սկզբին, երբ արձանագրել էր, որ ջարդված են տաճարի պատուհաններից երկուսը (https://monumentwatch.org/hy/alerts/արցախում-շարունակվում-է-մշակութային/)։

Տաճարի հիմնահատակ ոչնչացման փաստը հաստատվել էր նաև մեր գործընկեր՝ «Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի կողմից իրականացված արբանյակային լուսանկարների միջոցով (նկ․ 3, 4)։

Ավելի ուշ Սիմոն Մաղաքյան-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ Planet Labs ընկերության տրամադրած արբանյակային լուսանկարները կրկին վկայում են Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ամբողջական ավերման մասին (https://www.facebook.com/share/p/18NHC2Uzzp/)։

Եկեղեցու ճարտարապետը Գագիկ Երանոսյանն էր, որին հաջողվել էր տաճարի հատակագծային և ծավալատարածական հորինվածքի միջոցով դասական շինարարական արվեստը համադրել կառուցման ժամանակակից տեխնոլոգիաների հետ (մանրամասն տե՛ս Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը)։

Նշենք, որ Ստեփանակերտ քաղաքի գլխավոր տաճարի հիմնակերքը կատարվել է 2006 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Մայր տաճարը պաշտոնապես օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին (https://www.youtube.com/watch?v=_AK9_2NVbmM)։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հերթական անգամ ներկայացումն է այն հայատյաց հետևողական քաղաքականության, որ իրականացնում է Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության և ընդհանրապես տարածաշրջանում հայկական հետքի վերացման ուղղությամբ։

Մեր արձագանքը

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու կանխամտածված ոչնչացումը որակվում է պատերազմական հանցագործություն՝ համաձայն Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «b» (ix) կամ «e» (iv) ենթակետերի, և կարող է հավասարվել մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործության (Հոդված 7, կետ 1, «h») https://www.icc-cpi.int/sites/default/files/2024-05/Rome-Statute-eng.pdf ։

Եկեղեցու ոչնչացումը 1954թ. Հաագայի կոնվենցիայի «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա) 4-րդ հոդվածի և 1954 թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի կոպիտ խախտում է https://www.unesco.org/en/heritage-armed-conflicts/1954-convention ։

Եկեղեցու ոչնչացումը ՄԱԿ-ի Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է (UN International Court of Justice, Order on Provisional Measures, Armenia v. Azerbaijan, https://www.icj-cij.org/node/106095)։ Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների դեմ։ Դատարանն այս գործողությունները կապել է 1965 թ. «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հետ՝ համարելով դրանք պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականություն։

Ստեփանակերտի եկեղեցու կանխամտածված ոչնչացման գործողությունը հանդիսանում է Եվրոպական խորհրդարանի 2022 թ. մարտի 10-ի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևի խախտում (European Parliament Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022.)։ Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին բացառել ցանկացած միջամտություն և պահպանել ժառանգության իսկության սկզբունքը։

Եկեղեցու քանդումը հակասում է Եվրոպական խորհրդարանի կողմից մշակված մշակութային գլոբալ քաղաքականության ռազմավարությանը (European Parliament, Implementation of the European agenda for culture and of the EU strategy for international cultural relations, European Implementation Assessment, https://www.europarl.europa.eu/RegData/etudes/STUD/2022/734663/EPRS_STU(2022)734663_EN.pdf)։ Այս զեկույցը կարևորում է ԼՂ մշակութային արժեքների պաշտպանությունը՝ որպես եվրոպական մշակութային օրակարգի հրատապ հարց։

Այս ցանկը կարելի է երկար շարունակել:

Միջազգային սովորութային իրավունքը, որի հիմքը նաև ոլորտի գլխավոր՝ Հաագայի 1954 թ. և Ժնևի 1949 թ. կոնվենցիաներն ու արձանագրություններն են, ժառանգության հարգման իրավունքն ազատում են տարածքային պատկանելության և ազգային պետության հռչակման հանգամանքներից՝ ժառանգության անձեռնմխելիության կանոնն ամրագրելով որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքից բխող ֆունդամենտալ իրավունք։ Այսինքն՝ միջազգային սովորութային իրավունքը թույլ է տալիս պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության անձեռնմխելիության կանոնը պարտադիր դարձնել նաև կոնվենցիային չանդամակցող պետությունների համար։ Արցախի մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունը միջազգային կանոնակարգերով ունի պաշտպանության լիարժեք իրավունք և բոլոր երաշխիքները, որոնք պարտադիր են բոլոր պետությունների՝ ներառյալ Ադրբեջանի համար։

Արցախի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կողմից որպես անկախ պետություն ճանաչված չլինելու և հետևաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ոլորտի այլ կոնվենցիաներին կողմ չհանդիսանալու փաստը պատնեշ չէ ժառանգության պաշտպանությանը, նախ որովհետև հակամարտության ընթացքում և տարածքների բռնազավթման արդյուքնում Ադրբեջանը կողմ լինելով Հաագայի և ժնևի կոնվենցիաներին և լրացուցիչ արձանագրություններին պարտավորվում է չվնասել, չթիրախավորել, հաշվեհարդարի առարկա չդարձնել թե՛ իր և թե՛ այլ պետության տարածքի, կամ այլ խմբին պատկանող մշակութային ժառանգությունը։ Երկրորդ՝ համանման իրավիճակներում՝ ներառյալ Արցախի դեպքում գործում են միջազգային սովորութային նորմերը և Միջազգային հումանիտար իրավունքը, որոնք կարող են ժառանգությունը պաշտպանել առանց նախապայմանների»:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Չորս պատերազմ բերած քառագլուխ Նիկոլը Հայաստան բերեց Մուստաֆաևին» (video) Այս մարդիկ պարտված են իրենց ուղեղներում․ ադրբեջանագետ Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին Գաբրելյանովը հայտարարել է Հայաստանում 300 000 ադրբեջանցիների լայնածավալ վերաբնակեցման ծրագրերի մասին «Չէ՛ ծիտ, եթե չես հավատում, կարող ես գնալ, Լարսում պառկել»․ Արմինե Ադիբեկյան (video) Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն Աղվերանի Apricot Hotels & Resort հյուրանոցում է Երևան-Գյումրի ավտոճանապարհին 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿ «Հայ-ռուսական հարաբերությունները կպայթեն, եթե Նիկոլը․․․»․ Կոնստանտին Զատուլին (video) Նոյեմբերյանում նախապատրաստվո՞ւմ են Ադրբեջանի փոխվարչապետի այցին. մանրամասներ Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում. Մանե Թանդիլյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք Ես չեմ նայում Փաշինյանին, ամոթ է, վատ եմ զգում․ Հարցում (video) Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են իշխանության, Հայաստանի պարտությունները շարունակական են լինելու. Ոսկան Սարգսյան Գլխավոր դատախազը՝ Մարտի 1-ի գործի մասին Ալե՛ն, չի կարելի նախանձել մի մարդու, ով տենց մամա ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից 10 մարդ է զոհվել Յոթ հայ պատանդների ընտանիքներն ու փաստաբանները դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակում Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Փաշինյանը դաստիարակություն և հասկացողություն չունի, աննոռմալ երևույթ․ Հարցում (video) Թուքիայից հայտարարել են՝ այլընտրանքային առևտրի ուղին կարևոր է, օրակարգում է «Զանգեզուրի միջանցքը» «Խնդիրն էն կլիներ, եթե Աննա Հակոբյանն Ալիևի հետ սիրավեպ ունենար»․ Արմինե Ադիբեկյան (video) Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում Ուզեք թե չուզեք, Ռոբերտ Քոչարյանը և Սամվել Կարապետյանը հաղթում են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am