Կանդազը հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ-ում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, հացադուլ է հայտարարել «Վարդաշեն» ՔԿՀ–ում։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հայտնի հետախույզ, հրամանատար Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել է ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության, նա մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու մեջ։ Դատարանը Կանդազին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
