Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ
Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Սեյրան Բ.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողողի 70/8 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչներ 47-ամյա Համլետ Օ.-ի պատկանող BMW և 25 Կարեն Ղ.-ին պատկանող Hyundai մակնիշի ավտոմեքենաներին։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
