«Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին

Երեկ լուրեր էին շրջանառվում, որ հայ-վրացական սահմանի դելիմիտացիայի գործընթացի շրջանակներում Հայաստանը խոստացել է Վրաստանին հանձնել Լոռվա մարզի սահմանամերձ Ջիլիզա գյուղը։ Վրացական մամուլում այդ մասին հրապարակումներ կային: Վրացական աղբյուրներն ասում են, որ իրենց սոցցանցերում մեծ ցնծություն է տիրում` 1991-ից հետո Վրաստանը միայն հող է կորցրել, իսկ հիմա առաջին անգամ` Փաշինյանի իշխանության շնորհիվ, հող է հետ բերում: Լուրերը շտապեց հերքել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ դրանք մտացածին են, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որեւէ հատված որեւէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որեւէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը։ Մենք կապվեցինք Ջիլիզա համայնքի վարչական ղեկավար Մհեր Վարդանյանի հետ:


Նա հայտնեց, որ այդ լուրերի մասին մամուլից է տեղեկացել․ «Գյուղում նման խոսակցություններ չկան, գյուղատնտեսական տարին սկսվել է, սկսել ենք ակտիվ աշխատանքներ իրականացնել, իսկ նման լուրերից ես տեղյակ եմ այնքանով, որքանով որ դուք»։ Նա նշեց, որ նախկինում էլ են նման խոսակցություններ եղել, այդ թեման պարբերաբար շրջանառվում է։ Հարցին՝ իսկ սահմանազատման համար գյուղ որեւէ կառույցի ներկայացուցիչներ եկե՞լ են, Վարդանյանն արձագանքեց․ «Ո՛չ մեր գյուղ են եկել, ո՛չ էլ այլ գյուղերից տեղեկություն ունեմ»։ Նրա խոսքով, սպասվող ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից էլ որեւէ մեկը գյուղ չի այցելել, չնայած համայնքային այցեր ունենում են։ Անդրադառնալով դպրոցների միավորման մասին հարցին՝ Վարդանյանը նշեց, որ իրենց գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը փակվող դպրոցների ցանկում չկա։ Այստեղ սովորում է 11 աշակերտ, գյուղն ունի 63 տնտեսություն։

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 95 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլն ու Մուստաֆաևն ինչ «կկերցնեն» հայ ժողովրդին․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Դուք էս խուժանության մասին լսե՛ք ու պատասխան տվեք․ Արման Աբովյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Դե ասե՛ք՝ պատրա՞ստ եք թքել մարդկանց իրավունքների վրա․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ գրասենյակի դիմաց (video) Թրամփի նկարով՝ անձնագրեր. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը ՇՏԱՊ. Մուստաֆաևը եկել է Հայաստան. ի՞նչ է հանձնում Նիկոլը. ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ո՞վ է տվել որևէ իշխանության իրավունք՝ ընտրովի կատարել Սահմանադրությունը․ Հայր Ռուբեն Արամ Վարդևանյանը բացահայտում է Կանդազի գործի խայտառակությունը (video) Անձնագրի փոփոխումը ոչ այդքան դրանց ուլտրամանուշակագույն պաշտպանվածության մեջ է, որքան հին անձնագրի չեղարկմամբ՝ ՀՀ երրորդ հանրապետության հաղթական անցյալի հետ կապը «վերացնելն» է. Արտակ Զաքարյան Երբեմնի «դուխովները» վախեցած են եւ «ստրախ են գանյատ անում». «Հրապարակ» Տավուշի չգործող բեռնատար վերելակը պոկվել և ընկել է հորում աշխատանքներ կատարող 34-ամյա տղամարդու վրա Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am