«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է

  «Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր համար անցանկալի կադրերին ինչ-ինչ պատճառներով ազատում է աշխատանքից: 2025 թվականին նա աշխատանքից անհիմն ազատել է Սպիտակի պետական քոլեջի տնօրենի տեղակալ Հեղինե Պողոսյանին: Պողոսյանը դիմել է դատարան՝ նախկին աշխատանքում /պաշտոնում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը՝ 06.09.2025 թվականից մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը բռնագանձելու, իսկ նախկին աշխատանքում/պաշտոնում վերականգնվելու անհնարինության դեպքում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում ստանալու պահանջով:


Դատարանը հայցը բավարարել է՝ անվավեր է ճանաչել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 05․09․2025 թվականի «Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Հեղինե Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու եւ պայմանագիրը լուծելու մասին հրամանը: Որոշել է պարտադրել ԿԳՄՍՆ-ին` Հեղինե Պողոսյանին վերականգնել նախկին աշխատանքում, 06.09.2025 թվականից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն Կարեն Լազարյանի հայցը՝ ընդդեմ Ժաննա Անդրեասյանի, դատարանը եւս բավարարել է, որոշել է պարտադրել ԿԳՄՍՆ-ին՝ Կարեն Լազարյանին նախկին աշխատանքում վերականգնել, վերականգնելու անհնարինության դեպքում վերջինիս օգտին պատասխանողից գանձել նրա միջին աշխատավարձի 12-ապատիկի չափով հատուցման գումար:
Կարեն Լազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախարարի հրամանը եղել է ապօրինի, դատարանը բավարարել է իր հայցը. «Հանուն իրենց սրտի թեկնածուի, Ժաննան գնացել է այդ քայլին: Ժաննան հաշվարկել է, լավ էլ իմացել է, որ եթե մենք գնանք դատարան, հաստատ դատը շահելու ենք, բայց խնդիրն այստեղ այլ է․ այժմ այդ քոլեջը չկա, լուծարվել է: Ժաննան մտածել է՝ կգնան դատարան, մեկ է՝ այդ քոլեջն էլ չկա, դրամական փոխհատուցումները կանենք, ու գործը կփակվի: Նախարար կոչվածը գնացել է ապօրինի գործողության: Նա երկրի թշնամիներից է, Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի ընդունում, չի սիրում, Ժաննա Անդրեասյանն ի՞նչ կապ ունի, վերջիվերջո, այս երկրի հետ: Նա ոչ միայն օրենքներ է խախտում, այլեւ մեկ ուրիշ դատական գործում նույնիսկ իրավական փաստաթղթեր է կեղծում: Ժաննա Անդրեասյանն օտար է այս պետությանը, այս երկրին: Նա ընդամենը պարգեւավճար ստացող է: Ժաննան շուտով չի լինելու, բայց չգիտի, որ բազմաթիվ հայցեր կան իր նկատմամբ, մարդիկ չեն մոռանալու, մինչեւ վերջ գնալու են: Նա օտար է հայ ազգի համար, նա իր ժուլիկ դեմքով մեր օրենքները պղծում է, կեղծում է, եւ դա միայն կանեն օտարները: Քեզ նախարար են նշանակել, որ կառավարես ոլորտը, ոչ թե պղծես ու կեղծես օրենքները»:

 

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am