«Թիմը» սկսել է զմիմյանս «ուտել»՝ այդ թվում և Արա Բաբլոյանի աթոռի համար

«Իրատես» թերթը գրում է. «Թեև ասում են՝ երբեք մի ասա` երբեք, սակայն շատ քիչ է հավանականությունը, որ ապրիլյան գործընթացներում որևէ «իմպրովիզ, դիսիդենտություն» լինի: Ե՛վ նախագահի, և՛ վարչապետի ընտրությունները կանցնեն մեկ փուլով և` խիստ սահուն: Օրերս Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հավաքը հենց այդ ազդանշանումն ուներ: Ընդ որում, նկատենք, որ Գագիկ Ծառուկյանն այնտեղ չպետք է լիներ: Բայց` է՛ր. նա ԱԺ խորհրդի անդամ չէ, բայց քանի որ հանդիպումը պետք է լայն հանրությանը ցուցաներ` որտեղ են գարունելու ապրիլյան խեցգետինները, Ծառուկյանը եկել էր հավաստելու` «թե՛ ապրիլին, թե՛ մայիսին» կանգնած է «թագավորի» կողքին, ինչպես` երբեք: Ասել է` մարշալ-պլանում Սերժ Սարգսյանը որևէ խնդիր չունի խորհրդարանական անցման այս կարևոր փուլում: Նա խնդիրներ չունի արտաքաղաքական վեկտորում նույնպես: Սերժ Սարգսյանի խնդիրները, բացի տնտեսության անմխիթար վիճակից, այլ տեղում են: Համակարգը, իր թիմը փտել են` վերջնականապես: Ճիշտ է, վերջին շրջանում ինչ-ինչ քայլեր փորձում են անել. նույն ԱԺ-ն են քանդում-հավաքում` թոթափելու չինովնիկա-պսևդո անգործության սինդրոմները կստացվի, թե ոչ, կերևա առաջիկայում: Հայաստանյան անվտանգության դոկտրինն է փոխվում: Բարեփոխումներ են իրականացվում նաև ուժային կառույցներից ամենաուժայինում` ՊՆ-ում, որը, ի դեպ, «օրինաչափորեն արժանանում» է լուրջ դիմադրության. Վիգեն Սարգսյանի ցանկացած ռիսկային-ադեկվատ քայլ նույնքան ոչ ադեկվատ դիմադրության է հանդիպում… Ձգենք պաուզան ասելու` ոչ այնքան հանրության, ընդդիմադիր մասսայի, որքան իր իսկ թիմի որոշակի շերտերի կողմից. վերջիններս են շատ դեպքերում մոդերացնում բողոքի այն ալիքը, որն առկա է սոցցանցերում, մամուլում` ընդդեմ ՊՆ-ում սկսված առողջացման ցանկացած գործընթացի: Անմխիթար է վիճակը նաև մյուս ոլորտներում: Այնքան անմխիթար, որ նույն հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հարկ համարեց անհատական աջակցություն հանդես բերել ԱԺ նախագահին` գովերգելով վերջինիս համբերությունը. թերևս լավատեղյակ է, որ «թիմը», ապրիլյան զարգացումներին, կադրային տեղաշարժերին ընդառաջ, այնպես է դեգրադացվել` բարոյապես, քաղաքականապես, «մարդապես», որ սկսել է զմիմյանս «ուտել», այդ թվում և` Արա Բաբլոյանի աթոռի համար: «Թիմը» կարծում է, որ Բաբլոյանը կդառնա Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, չնայած, ասվում է նաև Շվեյցարիա` Շառլ Ազնավուրի փոխարեն, քանզի Նալբանդյանը նախագահ է «դառնում»… Ձգենք դարձյալ պաուզան՝ ասելու, որ, մեր տեղեկություններով, նախագահի հավանական թեկնածուն ոչ թե Նալբանդյանն է, այլ Արկադի Ղուկասյանը: Եվ ապա, «թիմը» մտածում է՝ քանի որ Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը Բաբլոյանին գովեց, ուրեմն, հաստատ նրան հրաժեշտ է տալու` հրաժեշտին են այդպես «գովերգում» մարդուն: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը սիրում է «գրկում խեղդել», սակայն սա այդ դեպքը չէ: Քանզի ապաքաղաքական Բաբլոյանն ուղղակի «գտածո» է այս փուլում` բոլոր առումներով. նա խաղեր չի տալիս, ինտրիգներ չի կազմակերպում, կարողանում է ճշգրիտ հարաբերություններ կառուցել բոլորի հետ, չի ցցվում, բացասական էներգիա չի արտածում, ինչն անչափ կարևոր է երբեմնի «Կոզեռնի գերեզմանոցում» վեր խոյացած պառլամենտի համար: Բաբլոյանի տեսակը կարող է ապահովել պառլամենտի անցնցում անցումը պառլամենտական երկրի. չմոռանանք` այս պառլամենտը տեսել է ամեն ինչ, այդ թվում՝ 98-յան մեկ գիշերային «թագավորափոխություն» (ֆորս մաժորը բացառվել է, սակայն «երբեքի» փիլիսոփայությունը չի անտեսվել), ուստի Բաբլոյանը կմնա, իսկ «թիմը» կփտի` ևս մեկ ֆրուստրացիայով: Ապրիլն էլ կանցնի սահու՜ն, սակայն ՀՀԿ-ին ու նրա ղեկավարին «չի բերի խինդ»: Զի պրոբլեմները` բոլոր կարգի ու նորովի, կսկսվեն հենց այդտեղից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am