Մոլդովայի Հետախուզության և անվտանգության ծառայության (ՀԱԾ) երկու աշխատակիցներ, որոնք գերի էին պահվում Ռուսաստանում, ազատ են արձակվել Բելառուս-Լեհաստան սահմանին «5-ը 5-ի դիմաց» ձևաչափով փոխանակման ընթացքում և վերադարձվել Մոլդովայի իշխանություններին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Molpress-ից, այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և այլ գործընկեր պետություններին այս բարդ գործողությանը մասնակցելու համար։
Մոլդովայի նախագահի խոսքով՝ այս առնչությամբ գործողությունները սկսվել են մի քանի ամիս առաջ, համակարգվել են ՀԱԾ-ի կողմից և իրականացվել գործընկեր պետությունների հետ համատեղ։
«Մոլդովան կարողացել է ազատել և հայրենիք վերադարձնել Ռուսաստանում գերի պահվող Մոլդովայի երկու քաղաքացիների: Երկուսն էլ, լինելով ՀԱԾ աշխատակիցներ, ազատ են արձակվել և վերադարձվել մեր իշխանություններին միջազգային գերիների փոխանակման միջոցով: Ես շնորհակալություն եմ հայտնում նախագահ Թրամփին իր և ԱՄՆ վարչակազմի ներգրավվածության համար այս գործողության հաջողության գործում: Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգների, Լեհաստանի և Ռումինիայի մեր բոլոր գործընկերներին՝ գործընթացի յուրաքանչյուր փուլում իրենց ներգրավվածության և մեր իշխանություններին ցուցաբերած աջակցության համար», – ասել է նախագահ Սանդուն։
Նա նաև նշել է, որ բարդ գործողությունից հետո երկու սպաները մյուս կողմի խնդրանքով փոխանակվել են երկու այլ անձանց հետ, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նինա Պոպովան է, որը գործել է Մոլդովայի Հանրապետության դեմ, իսկ մյուսը՝ Մոլդովայի քաղաքացի Ալեքսանդրու Բալանը, որը մեղադրվել է Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի շահերից բխող դավաճանության համար և ներում է ստացել, որպեսզի կարողանա մեկնել Բելառուս։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը