Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել

Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, շարունակում է պաշտոնավարել։

Մարիամ Իսպիրյանի և վերջինիս որդու ձերբակալության մասին հայտնի դարձավ ապրիլի 18-ին։ Նույն վարույթով ձերբակալվել էր նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, որը 2012 թվականից Համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչն է: Ըստ քրեական վարույթի՝ պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն որդին աշխատանքի չի ներկայացել։

Դատախազությունից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, նրա որդին՝ խարդախության, Սմբատ Լպուտյանը՝ խարդախության օժանդակության և պաշտոնեական կեղծիքի մեջ։

Բոլոր մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նշված խափանման միջոցի կիրառումը հարցեր է առաջացնում հատկապես պրոռեկտորի դեպքում, ի վերջո, վերջինիս մեղադրանքն առնչվում է հենց պաշտոնեական դիրքին, հետևաբար, պարզ չէ, թե ինչու իրավապահները չեն կասեցրել նրա պաշտոնավարումը՝ առնվազն կանխելու հնարավոր նոր չարաշահումները կամ աշխատակիցների վրա ազդեցությունը, ինչը նաեւ քննության օբյեկտիվության վրա կարող է ազդել։ Այս համատեքստում չենք կարող չհիշել նախորդ տարի համալսարանի ռեկտորի, մյուս պրոռեկտորի և այլ աշխատակիցների վերաբերյալ գործը, որով վերջիններիս պաշտոնավարումը կասեցվել է, հետևաբար, իրավապահների այս երկակի մոտեցումը մեղմ ասած հարցեր է առաջացնում։ Նկատենք, որ «Փաստինֆո»-ի հարցերին ի պատասխան վարույթն իրականացնող մարմնից որեւէ պարզաբանում չի տրվել, այլ միայն հաստատվել, որ պրոռեկտորի լիազորությունները կասեցված չեն։

Թերեւս Մարիամ Իսպիրյանն, իսկապես, ունի ազդեցիկ հովանավոր (ներ), այլապես դժվար է պատկերացնել նրա անձի նկատմամբ ՀԿԿ-ի նման հոգատար վերաբերմունքը։ Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ լավ հարաբերություններ ունի քպականների հետ, հատուկ շեշտվում է նաեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունը։


Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 141 անգամ
Լրահոս
«Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների Ես շատ էմոցիոնալ էի․ Սոլովյով «Աննա՛, տեսար՝ շան տեղ դնող չկա, եկար հարիֆի մոտ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ թռիչքային-մարտավարական զորավարժություններ են անցկացնում Մեկ է ծուռ են տշելու Բաքվում Հայաստանի դեսպանի լավագույն թեկնածուն Թորոսյան Արսենն է Մոսկվայում օգնություն են ցուցաբերել հրդեհից տուժածներին Միայն էդ ահավոր, պիղծ, նվաստ անձնագրերը չեղարկելու համար արժի գնալ քվեարկության. Մելիքյան Սկանդալ՝ ռուսական հացահատիկի շուրջ Որոշ հասցեներում գազանջատում է սպասվում «Признайте, турки, Геноцид!»․ Призыв поэта (video) Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր Թուրքիան փակել է իր երկինքը Իսրայելի նախագահի համար «Թույլ չտա՛ք՝ տականքը մնա իշխանության»․ Նորատ Տեր-Գրիգորյանցի կոշտ խոսքը (video) Նիկոլն ասել է Աննային՝ թռնելուց իրար հետ պետք է թռնենք (video) Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պրոռեկտորը շարունակում է պաշտոնավարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am