Արցախցին նույն հայն է, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր. Աշոտ Երկաթ
Սյունյաց հոգևոր թեմի ատեապետ, Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ) «Վարդաշեն» ՔԿՀ–ից Ֆեյսբուքի իր էջում գրել է.«Դու այս ի՞նչ արեցիր այ տղա, այս ի՞նչ արեցիր։
Աշխարհը հմայված է, աշխարհը զմայված է, մի մասը նախանձից պայթում է, մի մասն ասում է երանի այդ երկրին, որ նման թագավոր ունի, մի մասն էլ ասում է՝ դե ջհանդամը գեդիր սան, գյոռը գեդիր սան, նո օլդու – նո oլդու․․․
Բայց մենք նո օլդու չենք ասում, մենք ինչպե՞ս կարող ենք մեր երկրի ղեկավարին նման բան ասել։ Մենք շատ կիրթ ու գրագետ ասում ենք.
-Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։ Այո՛, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։
Ես մարդկանց վրեժխնդրության չեմ մղում, ես քո ասածն եմ կրկնում, Նիկո՛լ, միայն քո ասածը։ Եվ ի գիտություն քեզ՝ ևս մեկ անգամ կրկնում եմ ասացվածքը, որն ասում է.
-Գողի ու բոզի ժամանակը քառասուն օր է ու այդքան էլ մնացել է քեզ։
Հայի հիշողությունը շատ լավ է, և կարծում եմ չի մոռացել, որ դու մի պատանու վրա գոռգոռում էիր դրոշակի համար, աշխատանքից հեռացնում, մի քանի օր հետո Հայաստանի դրոշը որպես լաթ կամ գուլպա (носки) հագած Կանադայի ղեկավարի հետ երջանիկ զվարճանում էիք և ցուցադրում ամբողջ աշխարհին։
Դու այս ի՞նչ արեցիր այ տղա, այս ի՞նչ արեցիր։
Դու մտածում էիր, որ Արցախը միայն Արցախում բնակվողինն է, հա՞, ու կարող ա նաև մտածում էիր, որ արցախցին այլ ազգություն ա, հա՞, չէ տղա՛, չէ՛։ Արցախցին նույն հայն ա, ուղղակի քեզանից ու քո թիմից գենետիկորեն ավելի բարձր, ավելի խելացի, ավելի գրագետ ու ավելի հայրենասեր։
Արցախը բոլորինս է։ Արցախը մեր հպարտությունն էր։ Արցախը մեր հաղթանակի գրավականն էր, Արցախը մեր վահանն էր, Արցախը մեր թիկունքն էր ու զրահը։ Արցախը մեր հացի շտեմարանն էր, Արցախը երիտասարդության կայացման ամրոցն էր ու դարբնոցը, որտեղ 1988-ից սկսած մինչև 2023թ.-ն իրենց ծառայությունն են անցկացրել, իրենց արյամբ սահմանները գծել ու պաշտպանել 500,000 երիտասարդ։
Արցախը մեր առաջին հոգևոր ու գիտական դարբնոցն է, և նույն արցախցին այստեղ Սարդարապատ կերտեց։
Այդ մեղքերը, որ գործեցիր, քո մեղքերին ո՞վ է թողություն տալու, որտե՞ղ ես մեղանչելու։
Դու և սերունդներդ պատմության առաջ ինչպե՞ս եք պատասխան տալու։
Եվ նորից կրկնում եմ քո ասածը․
-Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը։
Դու այս ի՞նչ արեցիր այ տղա, այս ի՞նչ արեցիր․․․»:
