Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը քննադատել է «Հեզբոլլահ»-ի հայտարարությունն այն մասին, որ Լիբանանը չպետք է ուղիղ բանակցություններ վարի Իսրայելի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Լիբանանի նախագահական գրասենյակից, այս մասին նախագահ Աունը հայտարարել է Լիբանանի հարավից ժամանած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Ոմանք քննադատում են մեզ բանակցությունների գնալու որոշման համար՝ պնդելով, որ ազգային համաձայնություն չկա։ Ես հարցնում եմ՝ երբ դուք պատերազմ սկսեցիք, նախ ապահովեցի՞ք ազգային համաձայնություն», – նշել է նախագահը։Աունի խոսքով՝ Լիբանանի բանակցելու որոշումը «դավաճանություն» չէ։
«Դավաճանություն են կատարում նրանք, ովքեր իրենց երկիրը պատերազմի մեջ են ներքաշում օտար շահերին ծառայելու համար», – ընդգծել է նա։
«Որքա՞ն ժամանակ հարավի ժողովուրդը կշարունակի վճարել մեր հողի վրա ուրիշների պատերազմների գինը, որոնցից վերջինները Գազային և Իրանին աջակցելու պատերազմներն էին։ Եթե պատերազմը Լիբանանի համար լիներ, մենք կաջակցեինք դրան, բայց երբ պատերազմի նպատակը այլոց շահերին ծառայելն է, ես լիովին մերժում եմ պատերազմը», – ասել է Աունը։
Նախագահը նաև նշել է, որ իր պարտականությունն է կրել որոշման պատասխանատվությունը և առաջնորդել երկիրը փրկության ճանապարհով։
Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասեմը կոչ էր արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները և անցնել անուղղակի բանակցությունների: Կասեմը նշել էր հինգ պայման, որոնք պետք է կատարվեն ուղիղ բանակցությունների մեկնարկից առաջ։
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը