Միջոցառմանը կրակոցներից հետո Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Թրամփին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ճաշկերույթի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո հեռախոսազրույցի ժամանակ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Թուրքիայի նախագահականը։
«Էրդողանն ասել է, որ միջադեպը համարում է որպես ժողովրդավարության և մամուլի ազատության դեմ ուղղված զարհուրելի արարք»,- նշված է նախագահության X-ում տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Էրդողանը X-ում առանձին հայտարարությամբ դատապարտել էր միջադեպը՝ նշելով, որ ուրախ է, որ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը չեն տուժել։
Նախօրեին հաղորդվեց, որ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա էր ԱՄՆ նախագահը, հրաձգություն էր տեղի ունեցել: Երկրի առաջին դեմքերին տարհանել են, միջոցառումը հետաձգվել է մեկ ամսով։ Ենթադրյալ կրակողը ձերբակալվել է: Ըստ Թրամփի՝ նա գործել է միայնակ։
