Նեթանյահուն մտադիր է ՑԱԽԱԼ-ի վրա բարդել Լիբանանում Իսրայելի ձախողումը․ Israel Hayom

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցանկանում է Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ձախողված գործողության համար մեղադրել երկրի Զինված ուժերին (ՑԱԽԱԼ)։ Այս մասին հայտնում է Israel Hayom (IH) պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

 

 

«Զինվորականների դժգոհությունը միայն այսբերգի գագաթն է։ Բանակում աճում է այն զգացողությունը, թե Նեթանյահուն «քավության նոխազ» է փնտրում։ Նա ցանկանում է ինչ-որ մեկի վրա բարդել Լիբանանում գրանցված հիասթափեցնող և Իրանում ստացված մասնակի արդյունքների պատասխանատվությունը»,- նշված է հոդվածում։

Պորտալի աղբյուրները պատասխանատվությունը բանակի վրա բարդելու փորձի հետ են կապում նաև վարչապետի վերջին հայտարարությունը, որով նա հրամայել էր հարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախներին՝ չնայած գործող զինադադարին։ Այդուհանդերձ, պարբերականի զրուցակիցների կարծիքով՝ սա զուտ հասարակական դժգոհությունը մեղմելու նպատակով իրականացվող քաղաքական հնարք է, քանի որ ՑԱԽԱԼ-ի ստացած հրահանգները փաստացի մնացել են անփոփոխ։

 

 

«Այս հարձակման մեջ արտառոց ոչինչ չկար, և այն հաստատ «հզոր» անվանել չի կարելի։ Ինչպես նշում են բարձրաստիճան զինվորականները, ամեն ինչ եղել է «խաղի կանոնների սահմաններում». ՑԱԽԱԼ-ը հարվածել է միայն Լիբանանի հարավին և բացառապես այն կետերին, որտեղ խաղաղ բնակիչներ չեն եղել»,- գրում է IH-ը։

Պորտալի աղբյուրների փոխանցմամբ՝ իսրայելցի զինվորականների և երկրի ղեկավարության միջև տարաձայնությունները գնալով խորանում են։ Նշվում է նաև, որ Նեթանյահուն կարող է Իրանում կրած ձախողման պատասխանատվությունը բարդել նաև «Մոսադ» հետախուզական ծառայության վրա։

 

 

Նեթանյահուի գրասենյակը ապրիլի 25-ին հայտնել էր, որ վարչապետը ՑԱԽԱԼ-ին հրամայել է հարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահի» դիրքերին։ Նման որոշում էր կայացվել Իսրայելի հյուսիսային տարածքների և Լիբանանի հարավում տեղակայված զորքերի ուղղությամբ արձակված հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պատճառով։ Այդ ժամանակ էլ իսրայելական բանակը հայտնել է հանրապետության հարավում գտնվող օբյեկտներին հասցված հարվածների մասին։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video) Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների վերսկսման հետևանքով կան զոհեր Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով Փաշինյանի վերընտրվելն ապահովելու պարագայում ղեկավարների նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ վերաբերմունք Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Նիկո՛լ, էս ի՞նչ էիր անում․ ես այդ կադրերը տեսա ու զարհուրեցի․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջոցառմանը կրակոցներից հետո Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Թրամփին «Ինչպես է Ռուբեն Ռուբինյանը փախել Աղվերանից»․ Ռուզան Ստեփանյանը մանրամասնում է (video) Վրաստանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Դե տեսնենք՝ ինչ եք անում պարոն Ծառուկյան ու Արման Թաթոյան (video) Պակիստանցի 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ․ Ariana News Արա՛, ի՞նչ եք ուզում․ Ռոբերտ Քոչարյանին թողեք գա ու տեսեք՝ ինչ կանի․ Ռուբեն Ծատուրյան (video) Նեթանյահուն մտադիր է ՑԱԽԱԼ-ի վրա բարդել Լիբանանում Իսրայելի ձախողումը․ Israel Hayom
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am