Կարեն Կարապետյանը բացում է խաղաքարտերը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամանորյա տոներից ու իր արձակուրդից վերադարձած Կարեն Կարապետյանն աշխատանքային առաջին օրն այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: Կարեն Կարապետյանի առաջին կանգառը թերևս խորհրդանշական է, որովհետև հատկապես հարկային մարմինները դարձել են գործող վարչապետի հիմնական հենարանը: Կարեն Կարապետյանը վարչապետության ավելի քան մեկ տարվա ընթացքում տապալել է գործունեության հռչակված ուղղությունները և նրա հույսը մնացել է հարկային կոշտ վարչարարությունը: Կարեն Կարապետյանը վարչապետության մեկնարկին խոսում էր կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ինչն ինքնին բերելու էր տնտեսության կառուցվածքի փոփոխությանը և մոդեռնիզացիային:

Ավելորդ է ասել, որ այս ուղղություններով որևէ առաջընթաց չի գրանցվել, եթե հաշվի չառնենք բանանի մենաշնորհի վերացման մասին էժանագին PR-ը: Ի դեպ, հունվարի 1-ից երկրում արձանագրված գների սպեկուլյատիվ աճը վկայում է, որ երկրում գործ ունենք օլիգոպոլ, մոնոպոլ տնտեսության հետ: Կոռուպցիայի բարձր մակարդակը շարունակում է մնալ Հայաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպանների մտահոգությունների հիմնական թեման: Մոնոպոլիզացված և կոռումպացված տնտեսություններում ներդրումներ լինել չեն կարող, եթե նույնիսկ ստեղծվեն ներդրողների մի քանի ակումբներ կամ անցկացվեն համազգային բազմաթիվ համաժողովներ:

Խնդիրը` տնտեսության կառուցվածքն ու կառավարման որակն են, որոնք նպաստում են ոչ թե ներդրումներին, այլ` կապիտալի արտահոսքին: Կարեն Կարապետյանի ռազմավարական մյուս ուղղությունը ՏՏ ոլորտի զարգացումն է, սակայն այդ ոլորտի պատասխանատուները ահազանգում են IT ոլորտի ոչնչացման վտանգի մասին հունվարի 1-ից եկամտահարկի շեմի բարձրացման ֆոնին: Հարկային մարմինները դարձել են Կարեն Կարապետյանի մահակը, որի միջոցով Կարեն Կարապետյանն ապահովում է բյուջետային հոսքերը` հասարակությանը կեղեքելու միջոցով: ՊԵԿ-ի գործունեության փիլիսոփայության մեջ որակական որևէ տեղաշարժ չի եղել. այն միջոց է` ընդդիմախոսների բերանը փակելու, մերձավորներին խրախուսելու համար: Հարկային օրենսգրքի փոփոխությունները սպանում են Հայաստանի տնտեսությունը, սակայն ավելի անկաշկանդ են դարձնում ՊԵԿ-ի ձեռքերը: Այս համատեքստում զարմանալի չէ, որ Կարեն Կարապետյանը այսօր ՊԵԿ-ում հանդես է եկել ուշագրավ լատենտ քաղաքական հայտարարությամբ: Եթե Սերժ Սարգսյանը թանկացումներին նվիրված խորհրդակցության ժամանակ խոսել էր տարվա երկրորդ կեսի անելիքների մասին` հասկացնելով, որ ապրիլին իշխանությունից հեռանալու մտադրություն չունի, ապա Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ում այսօր ասել է, թե «2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք»` դարձյալ ակնարկելով, որ ապրիլին հեռանալու մտադրություն չունի: Սա խոսում է այն մասին, որ ապրիլին ընդառաջ ներհամակարգային պայքարը սրվելու է կամ առնվազն նոր դրսևորում է ստանալու ապրիլից հետո, եթե նույնիսկ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, որովհետև Կարեն Կարապետյանը կառավարությունից հեռանալու մտադրություն չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am